Cryptocurrency Prices by Coinlib

Բայդենը խոստացել է, որ կստիպի Ռուսաստանին «հատուցել» ամեն ինչի համար

d5a2d5a1d5b5d5a4d5a5d5b6d5a8 d5add5b8d5bdd5bfd5a1d681d5a5d5ac d5a7 d5b8d680 d5afd5bdd5bfd5abd5bad5ab d5bcd5b8d682d5bdd5a1d5bdd5bfd5a1 601c6b2ee6df3

ԱՄՆ-ն կստիպի Ռուսաստանին «հատուցել» իր գործողությունների համար: Այս մասին, Ռիա Նովոստիի փոխանցմամբ, Պետդեպարտամենտում ելույթ ունենալիս հայտարարել է ԱՄՆ նորընտիր նախագահ Ջո Բայդենը:

 

«Ես, ի տարբերություն իմ նախորդի, նախագահ Պուտինին հասկացրի, որ այն օրերը, երբ ԱՄՆ-ն հանձնվում էր Ռուսաստանի ագրեսիվ գործողությունների առջև` միջամտությունը մեր ընտրություններին, կիբերհարձակումները, իր քաղաքացիների թունավորումները, ավարտվել են: Մենք առանց վարանելու ստիպելու ենք Ռուսաստանին հատուցել և պաշտպանելու ենք մեր ժողովրդի կենսական շահերը», — ասել է նա: 

 

Բայդենը նաև կոչ է արել անհապաղ ազատ արձակել ռուս ընդդիմադիր քաղաքական գործիչ Ալեքսեյ Նավալնիին, ով դատապարտվել է 3,5 տարվա ազատազրկմամբ:

 

«Նավալնիի` քաղաքական դրդապատճառով կալանավորումը և հավաքների ազատությունը ճնշելու Ռուսաստանի փորձերը. սա հարց է, որը խորապես մտահոգում է մեզ և ողջ միջազգային հանրությանը»,- ասել է Բայդենը:

 

Աղբյուրը՝ Lurer.com