Cryptocurrency Prices by Coinlib

Արծրուն Հովհաննիսյանի առողջական վիճակը նորմալ է. նա պետք է նոր հետազոտություններ անցնի

d5a1d680d5aed680d5b8d682d5b6 d5b0d5b8d5bed5b0d5a1d5b6d5b6d5abd5bdd5b5d5a1d5b6d5ab d5a1d5bcd5b8d5b2d5bbd5a1d5afd5a1d5b6 d5bed5abd5b3 601bc27e32c36

Հասարակություն

6f306b38a9b577d23edf71da3063d4e3

ՀՀ ՊՆ նախկին մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը Երևանի բժշկական կենտրոններից մեկում հետազոտություններ է անցել, նրա վիճակը նորմալ է գնահատվում:

«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց Արծրուն Հովհաննիսյանի եղբայր Բաբկեն Հովհաննիսյանը:

««Աստղիկ» ԲԿ-ում ստուգել են Արծրուն Հովհաննիսյանի սիրտն ու գլուխը, ասացին, որ ամեն ինչ նորմալ է: Այժմ պետք է գնանք «Էրեբունի» ԲԿ, այնտեղ նյարդաբանի մոտ ստուգումներ պետք է անցնի»,- նշեց Բաբկեն Հովհաննիսյանը:

Հարցին՝ արդյոք Արծրուն Հովհաննիսյանը վիրահատվել է, նա բացասական պատասխան տվեց:

Աղբյուրը՝ Lurer.com