Cryptocurrency Prices by Coinlib

Արարատ Միրզոյանը հանդիպել է Հայաստանում ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի մշտական ներկայացուցչին

d5a1d680d5a1d680d5a1d5bf d5b4d5abd680d5a6d5b8d5b5d5a1d5b6d5a8 d5b0d5a1d5b6d5a4d5abd5bad5a5d5ac d5a7 d5b0d5a1d5b5d5a1d5bdd5bfd5a1d5b6 601c14199302f

Արտաքին Քաղաքական

00eb7ee1c8dfbaf0ca70cee86dca1532

Փետրվարի 4-ին Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Հայաստանում ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի  մշտական ներկայացուցիչ Դմիտրի Մարիյասինին, ով ավարտում է իր առաքելությունը Հայաստանում:

Հանդիպման սկզբում ԱԺ նախագահը շնորհակալություն է հայտնել պարոն Մարիյասինին՝ համագործակցության եւ տարբեր ոլորտներում իրականացված համատեղ ծրագրերի համար:

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել Հայաստանի խորհրդարանի եւ ՄԱԶԾ-ի միջեւ գործակցությանը, որն ուղղված է Ազգային ժողովի ինստիտուցիոնալ կարողությունների զարգացմանը:

Հայաստանում ՄԱԶԾ-ի մշտական ներկայացուցիչ Դ. Մարիյասինը շնորհակալություն է հայտնել իր պաշտոնավարման ընթացքում ՀՀ ԱԺ-ի հետ ունեցած արդյունավետ համագործակցության համար: Նա խոսել է նաեւ Հայաստանում ՄԱԶԾ-ի կողմից իրականացված տարբեր ծրագերի մասին:

Ազգային ժողովի նախագահն անդրադարձել է անցած տարի աշնանը Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած ռազմական ագրեսիային, դրա ծանր հետեւանքներին՝ առաջնահերթ համարելով հայ ռազմագերիների եւ գերեվարված անձանց շուտափույթ վերադարձի հարցը: Խորհրդարանի խոսնակի կողմից կարեւորվել է նաեւ պատերազմի հետեւանքով առաջացած մարդասիրական այլ խնդիրների շուտափույթ հաղթահարումը եւ դրանում միջազգային գործընկերների ակտիվ ներգրավվածությունը:

Հանդիպման ավարտին ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը Դմիտրի Մարիյասինին նորանոր հաջողություններ է մաղթել իր հետագա գործունեության ընթացքում:

4427968962fdb2bb7f81ba1872885d84
283dc98ecf709598daed34afbd77efdd

Աղբյուրը՝ Lurer.com