Cryptocurrency Prices by Coinlib

«Արարատ»-ից հեռացած Ստանոևիչը միացել է «Շիրակ»-ին

d5a1d680d5a1d680d5a1d5bf d5abd681 d5b0d5a5d5bcd5a1d681d5a1d5ae d5bdd5bfd5a1d5b6d5b8d687d5abd5b9d5a8 d5b4d5abd5a1d681d5a5d5ac 601bbe9837bd8

Գյումրու «Շիրակ» ֆուտբոլային ակումբը նոր ֆուտբոլիստ ունի թիմի կազմում: Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: «Շիրակ» ֆուտբոլային ակումբը կատարեց հերթական ձեռքբերումը ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում: Թիմի կազմ է վերադարձել 29-ամյա սերբ կիսապաշտպան Իգոր Ստանոևիչը: Նախկինում նա «Շիրակ»-ի կազմում 34 հանդիպում է անցկացրել` խփելով 6 գոլ և կատարելով 9 գոլային փոխանցում:

Հայաստանի ֆուտբոլի առաջնության` Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակի առաջատարները երեք թիմեր են` «Արարատ»-ը, «Ալաշկերտ»-ը և «Արարատ-Արմենիա»-ն: Ակումբներն ունեն 18-ական միավոր: «Լոռի»-ն ունի 17 միավոր: Աղյուսակում «Նոա»-ն ունի 16 միավոր, «Ուրարտու»-ն` 15 միավոր, «Վան»-ը` 10 միավոր: Մրցաշարային աղյուսակի հետնապահը «Փյունիկ»-ը և «Շիրակ»-ն են՝ 5-ական միավոր: