Cryptocurrency Prices by Coinlib

Արարատի մարզում 38–ամյա վարորդը Opel-ով վրաերթի է ենթարկել 53–ամյա հետիոտնին

d5a1d680d5a1d680d5a1d5bfd5ab d5b4d5a1d680d5a6d5b8d682d5b4 38 d5a1d5b4d5b5d5a1 d5bed5a1d680d5b8d680d5a4d5a8 opel d5b8d5be d5bed680 601c6ef6888bd

Արտակարգ Պատահար

753450a1cb2f9ee466558dbf2f0d1a41

Փետրվարի 4-ին վրաերթ է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 09:30-ի սահմաններում Արարատ քաղաքի բնակիչ, 38-ամյա Արթուր Ա.-ն իր վարած Opel Vectra մակնիշի ավտոմեքենայով Մասիս քաղաքի Հանրապետության փողոցում՝ «Իդեալ» խանութի դիմաց, վրաերթի է ենթարկել Մասիսի բնակիչ, 53-ամյա Վանիկ Ք.-ին:

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վարորդը փախուստի չի դիմել, վրաերթի ենթարկվածին տեղափոխել է Մասիսի բժշկական կենտրոն և կատարվածի մասին ահազանգել է ոստիկանության Մասիսի բաժին:

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ դասակի հրամանատար Կարապետ Հարությունյանի գլխավորությամբ:

Ժամանել է նաև ոստիկանության Մասիսի բաժնի օպերատիվ խումբը՝ համայնքային ոստիկանության բաժանմունքի ավագ տեսուչ Արթուր Խաչատրյանի գլխավորությամբ:

Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի ավագ հետաքննիչ Անուշավան Սաղոյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:

Ավտոմեքենան հետաքննիչի հանձնարարականով տեղափոխվել է ոստիկանության Մասիսի բաժնի պահպանվող հատուկ տարածք:

Աղբյուրը՝ Lurer.com