Cryptocurrency Prices by Coinlib

Ավտովթար՝ Կոմիտաս-Փափազյան խաչմերուկում. կա վիրավոր

d5a1d5bed5bfd5b8d5bed5a9d5a1d680d59d d5afd5b8d5b4d5abd5bfd5a1d5bd d683d5a1d683d5a1d5a6d5b5d5a1d5b6 d5add5a1d5b9d5b4d5a5d680d5b8d682 601bd7d0f1043

Արտակարգ Պատահար

2df5c4e231e1b472fa0fee0678fe5bc4

Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ փետրվարի 4-ին, ժամը 07։57-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Կոմիտասի պողոտայի և Փափազյան փողոցի խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ։

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը։

Պարզվել է, որ բախվել են «ՎԱԶ-2109» (վարորդ՝ Մ․ Ա․, ծնված 1957 թ․) և «BMW E90» (վարորդ՝ Գ․ Մ․, ծնված 1994 թ․) մակնիշների ավտոմեքենաները, այնուհետև բախվել գովազդային վահանակին․ «ՎԱԶ-2109» մակնիշի ավտոմեքենայից տեղի է ունեցել վառելիքի արտահոսք։

Փրկարարները շտապօգնության ավտոմեքենային են մոտեցրել Մ․ Ա․-ին, ով հոսպիտալացվել է «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են բավարար։ Այնուհետև փրկարարները փակել են «ՎԱԶ-2109» մակնիշի ավտոմեքենայի գազի բալոնի փականը և իրականացրել ճանապարհահատվածի լվացման աշխատանքներ։

Աղբյուրը՝ Lurer.com