Cryptocurrency Prices by Coinlib

Ավինյանը ներկայացրել է Տնտեսական արձագանքման ծրագրի գերակայությունները

d5a1d5bed5abd5b6d5b5d5a1d5b6d5a8 d5b6d5a5d680d5afd5a1d5b5d5a1d681d680d5a5d5ac d5a7 d5bfd5b6d5bfd5a5d5bdd5a1d5afd5a1d5b6 d5a1d680d5b1 601bcce8495af
Կառավարությունն այսօրվա նիստում հաստատել է Տնտեսական արձագանքման ծրագիրը:

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանն ասել է, որ ծրագիրը շեշտադրում է 3 հիմնական գերակայություն՝ տնտեսական ակտիվության վերականգնման արագացում, գործարար եւ սպառողական վստահելի միջավայրի վերականգնում, տնտեսական զարգացման նոր միջնաժամկետ քաղաքականության ձեւավորում:

«Ծրագրի շրջանակներում կառավարությունը երկակի խնդիր է դնում, մասնավորապես՝ 2020-ի մարտից ի վեր Հայաստանում կորոնավիրուսային համավարակի տարածման եւ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի կողմից Արցախի հանդեպ սանձազերծած պատերազմի հետեւանքով երկրում ի հայտ եկած բացասական շոկերի հաղթահարման ու տնտեսական ճգնաժամի առաջնային արձագանքման օրակարգի ձեւավորում, ինչպես նաեւ՝ միջնաժամկետում կայուն վերականգնման ու զարգացման համար նոր սոցիալտնտեսական քաղաքականության մշակման պահանջի ձեւակերպում»,- նշել է Տիգրան Ավինյանը:

Տնտեսական արձագանքման ծրագրով նախատեսված է 12 նպատակային գործողություն եւ 14 աջակցության ծրագիր:

«Նպատակային գործողությունների առանցքում են գյուղատնտեսության ոլորտում բարձր ավելացված արժեք ստեղծով նոր մշակաբույսերի աճեցման եւ վերամշակման անհրաժեշտ նախապայմանների ապահովումը, քաղաքաշինական մի շարք ծրագրերի ուղղությամբ ջանքերի ակտիվացումը, ինչպես նաեւ կորոնավիրուսի տնտեսական հետեւանքները չեզոքացնելու մի քանի միջոցառումներ ու արտադրությանը խրախուսող սուբսիդավորման ծրագրեր՝ Թուրքիայից շատ ապրանքների ներմուծման արգելքի հետ կապված»,- մանրամասնել է փոխվարչապետը:

Նա հավելել, որ այս ծրագրով նպատակ են դրել պետբյուջեով պլանավորած hամախառն ներքին արդյունքի կանխատեսումից 1 տոկոսային կետով հավելյալ աճ ունենալ:

Աղբյուրը՝ Banks.am