Cryptocurrency Prices by Coinlib

«Առաջարկում եմ մոտենալ Լիլիթ Մակունցին և մաքուր բրիտանական ակցենտով հարցնել WTF?»

d5a1d5bcd5a1d5bbd5a1d680d5afd5b8d682d5b4 d5a5d5b4 d5b4d5b8d5bfd5a5d5b6d5a1d5ac d5acd5abd5acd5abd5a9 d5b4d5a1d5afd5b8d682d5b6d681 601ba9ecdc680

Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Հիշո՞, ւմ եք, չէ, որ 2020 թվականի մայիսի 16-ին դավադիր սրիկան Արցախյան պատերազմից առաջ միամիտ ժողովրդի զգոնությունը շարունակաբար բթացնելու համար հերթական «100 փաստ» ստերի հավաքածուն էր հրապարակում։

Հիշո՞,ւմ եք, չէ, «փաստ համար 68-ը՝ Բրիտանական «Էկոնոմիստ Ինթելիջենս Յունիթ» հետազոտական և խորհրդատվական ընկերության կողմից հրապարակված «Ժողովրդավարության համաթիվ 2019» զեկույցում Հայաստանն իր դիրքը կտրուկ բարելավել է»։

Ուրեմն ասեմ, իմանաք։

2 օր առաջ հրապարակվել է Բրիտանական «Էկոնոմիստ Ինթելիջենս Յունիթ»-ի 2020 թվականի Ժողովրդավարության Համաթիվը, որով Հայաստանը վատթարացրել է իր գնահատականը եւ նահանջ է արձանագրել սանդղակում՝ 86-ից 89-ը։

Բայց ամենահետաքրքիրը առջեւում է։

Հայաստանի մասին զեկույցում նվիրված է նաեւ հետեւյալ գնահատականը. «Հայաստանի միավորը 2020 թվականին զգալիորեն նվազել է։ Ադրբեջանի հետ պատերազմի արդյունքում Հայաստանի կառավարությունը ռազմական դրություն հայտարարեց, որը զգալիորեն սահմանափակեց քաղաքացիների ազատությունները, ներառյալ արտահայտվելու ազատությունը։

Անգամ պատերազմի ավարտից հետո ռազմական դրությունը շարունակվեց եւ օգտագործվեց որպես առիթ՝ հակակառավարական ցույցերը ցրելու եւ ընդդիմության առաջնորդներին ձերբակալելու համար»։

ԱԺ-ում աշխատող լրագրողներին առաջարկում եմ մոտենալ Լիլիթ Մակունցին եւ մաքուր բրիտանական ակցենտով հարցնել. WTF?»

Հիշում եք, չէ՞, որ 2020 թվականի մայիսի 16-ին դավադիր սրիկան Արցախյան պատերազմից առաջ միամիտ ժողովրդի զգոնությունը…

Posted by Armen Ashotyan on 2021 թ. փետրվարի 3, չորեքշաբթի

Աղբյուրը՝ Lurer.com