Cryptocurrency Prices by Coinlib

ԱՄՆ-ը ներկայում չի պլանավորում ձմեռային Օլիմպիադա-2022-ը տեղափոխել Չինաստանից

d5a1d5b4d5b6 d5a8 d5b6d5a5d680d5afd5a1d5b5d5b8d682d5b4 d5b9d5ab d5bad5acd5a1d5b6d5a1d5bed5b8d680d5b8d682d5b4 d5b1d5b4d5a5d5bcd5a1d5b5 601c67cec9716

ԱՄՆ-ը ներկայում չի պլանավորում արգելք սահմանել Պեկինում ձմեռային Օլիմպիական խաղերին ամերիկացի մարզիկների մասնակցության համար: Այդ մասին հայտարարել է Սպիտակ տան պաշտոնական ներկայացուցիչ Ջեն Փսաքին:

«Ներկայում մենք չենք խոսում Պեկինի Օլիմպիադայի հետ կապված մեր դիրքորոշման կամ մեր պլանների փոփոխության մասին»,-նա լրագրողներին ասել է ճեպազրույցի ժամանակ:

Փսաքին նշել է. «Մենք, իհարկե, բոլոր մակարդակներով սերտորեն խորհրդակցում ենք դաշնակիցների եւ գործընկերների հետ, որպեսզի որոշենք մեր ընդհանուր խնդիրները եւ մշակենք ընդհանուր մոտեցում, բայց ներկայում Միացյալ Նահանգների կողմից պլանների փոփոխություն չի քննարկվում»:

ԱՄՆ-ի Օլիմպիական կոմիտեն նաեւ հայտարարել է, որ մտադիր չէ հանդես գալ խաղերը բոյկոտելու կամ տեղափոխելու առաջարկությամբ: «Մենք հանդես ենք գալիս խաղերը բոյկոտելու դեմ, որովհետեւ արդեն ապացուցվել է, որ դա բացասաբար է ազդում մարզիկների վրա՝ արդյունավետորեն չլուծելով գլոբալ խնդիրները»,-ասվում է կոմիտեի տարածած հայտարարության մեջ:

Նախօրյակին մի խումբ իրավապաշտպաններ դիմել են Միջազգային օլիմպիական կոմիտեին եւ աշխարհի ղեկավարներին՝ խնդրելով խաղերը տեղափոխել երրորդ երկիր՝ պատճառաբանելով ՉԺՀ-ի Սինցզյան-Ույղուրական ինքնավար շրջանի բնակչության նկատմամբ Պեկինի քաղաքականությամբ:

Փետրվարի 2-ին ԱՄՆ-ի մի խումբ հանրապետական սենատորներ բանաձեւ են ներկայացրել համանման կոչով: Դրանում Չինաստանի իշխանությունները մեղադրվում են ույղուրների նկատմամբ ցեղասպանության մեջ:

ՉԺՀ-ի ԱԳ նախարարության պաշտոնական ներկայացուցիչը փետրվարի 3-ին այդ կոչերը որակել է որպես «չափազանց անպատասխանատու» եւ հույս է հայտնել, որ դրանք աջակցություն չեն գտնի համաշխարհային հանրակցության կողմից, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: