Cryptocurrency Prices by Coinlib

«Ամեն մի գերու վերադարձը կարող է հիմք հանդիսանալ նոր սակարկումների, նոր պայմանագրերի, հողերի և տարածքների». Լարիսա Ալավերդյան

d5a1d5b4d5a5d5b6 d5b4d5ab d5a3d5a5d680d5b8d682 d5bed5a5d680d5a1d5a4d5a1d680d5b1d5a8 d5afd5a1d680d5b8d5b2 d5a7 d5b0d5abd5b4d684 d5b0 601bccff75dd7

Հասարակություն

ac1494c657361cd5029d799357d02a56

Հայ հասարակական-քաղաքական գործիչ, չորրորդ գումարման ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Լարիսա Ալավերդյանն այսօր՝ փետրվարի 4-ին, տեղի ունեցած ասուլիսին խոսեց նաև գերիների վերադարձի մասին, և նշեց, որ մեր կողմից գերիներ ունենալու թիվ մեկ մեղավորը Նիկոլ Փաշինյանն է, ինչի մասին գիտենք, թե՛ մենք, թե՛ Ադրբեջանը և թե՛ Թուրքիան. «Ամեն մի գերու վերադարձը կարող է հիմք հանդիսանալ նոր սակարկումների, նոր պայմանագրերի, նոր հողերի և տարածքների կամ էլ այնպիսի բանի, որի մասին մենք անգամ չգիտենք այսօր: Մինչև այսօր մենք միշտ իմացել ենք միայն  սառցալեռան վերին հատվածը, մենք չգիտեինք՝ ինչ է եղել ամսի 9-ին, և թե ինչ է ստորագրվել հունվարի 11-ին»,— այս մասին ասուլիսի ժամանակ խոսեց Լարիսա Ալավերդյանը:

Նա այն կարծիքին է, որ հիմա ընթանում է քաղաքական մաիպուլիացիա և ամենակարևոր խնդիրները իշխանությունը փորձում է երկրորդական պլան մղել. «Այն պահին, երբ իշխանությունը իրապես դառնա ազգային շահերը արտահայտող իշխանություն, այդ ժամանակ էլ իրենց բնականոն ձևով կլուծվեն գերիների և բոլոր հումանիտար հարցերը»,— ընդգծեց նա: 

Ըստ բանախոսի՝ իշխանության փոփոխությունը անհրաժեշտ, բայց ոչ բավարար պայման է ներկայիս իրավիճակը շտկելու համար. «Ներկայիս իշխանությունը իրականացրել է մի ծրագիր, որի նպատակի մեջ մտնում էր զոհվածների, անհետ կորածների և գերության մեջ գտնվածների այդ ահռելի թվերը: Իսկ քաղաքական էլիտան, թերացում ունեցավ այնտեղ, որտեղ չունեցանք մեր ժամանակվա Նժդեհը և Վազգեն Սարգսյան»,- նշեց Լարիսա Ալավերդյանը:

Աղբյուրը՝ Lurer.com