Cryptocurrency Prices by Coinlib

Ադրբեջանցիները փորձում են GPS-ի միջոցով տարածքներ զավթել Ներքին Խնձորեսկ համայնքում. Mediaport

d5a1d5a4d680d5a2d5a5d5bbd5a1d5b6d681d5abd5b6d5a5d680d5a8 d683d5b8d680d5b1d5b8d682d5b4 d5a5d5b6 gps d5ab d5b4d5abd5bbd5b8d681d5b8d5be 601c41001c4e9

Հասարակություն

a084a96a35a90ed382c7de869e6e6296

Ադրբեջանցիները փորձում են GPS-ի միջոցով տարածքներ զավթել Սյունիքի մարզի Ներքին Խնձորեսկ համայնքում,- այս մասին հայտնում է Տելեգրամի Mediaport ալիքը` հղում անելով իր աղբյուրներին:

«Mediaport-ի տեղեկություններով՝ ադրբեջանցի զինծառայողները Google-ի քարտեզով փորձում են տարածքներ զավթել Ներքին Խնձորեսկից, գյուղապետն ու Սյունիքի համայնքապետերը փորձում են խնդիրը լուծել սեփական ուժերով: Կառավարության ոչ մի ներկայացուցիչ ներգրավված չէ սահմանազատման աշխատանքերում: Այս պահին իրավիճակը հանգիստ է:

Mediaport-ի տեղեկություններով՝ շրջանառվող տեղեկությունը, թե թշնամին Ներքին Խնձորեսկում տներ է զավթել, չի համապատասխանում իրականությանը»,- գրում է ալիքը:

Աղբյուրը՝ Lurer.com