Cryptocurrency Prices by Coinlib

BCG. Ավանդական բանկերին անհրաժեշտ են համարձակ բիզնես նպատակներ

bcg d5a1d5bed5a1d5b6d5a4d5a1d5afd5a1d5b6 d5a2d5a1d5b6d5afd5a5d680d5abd5b6 d5a1d5b6d5b0d680d5a1d5aad5a5d5b7d5bf d5a5d5b6 d5b0d5a1d5b4 6018f1b179d55
Կորոնավիրուսի համավարակը երեք-չորս տարով արագացրել է մանրածախ բանկերի թվայնացումը, նշում են Boston Consulting Group-ի (BCG) փորձագետներն իրենց հետազոտությունում: Բայց դա, ըստ նրանց, բավարար չէ, ուստի մանրածախ բանկերը պետք է ամբողջովին վերանայեն իրենց ծախսային կառուցվածքը և դառնան 100%-ով թվայնացված:

Frank Media-ն ներկայացնում է The Front-to-Back Digital Retail Bank զեկույցի առավել հետաքրքիր հատվածները։

Կորոնավիրուսով պայմանավորված ճգնաժամն արդեն լուրջ հարված հասցրեց բանկային համակարգին և առաջիկա տարիներին կշարունակի ազդել մանրածախ բանկերի արդյունքների վրա: Անգամ լավատեսական սցենարի դեպքում, ամբողջ աշխարհում մանրածախ բանկերի եկամուտները 2024թ.-ին կաճեն ընդամենը 2,8%-ով և կկազմեն $2,59 տրլն` 2019թ․-ի $2,25 տրլն-ի դիմաց: Չափավոր սցենարը ենթադրում է 1% աճ՝ մինչեւ $2,37 տրլն 2024թ․-ին: Իսկ հոռետեսական սցենարով՝ 2024թ․-ին կգրանցվի եկամուտների 1,1% անկում՝ մինչեւ $2,13 տրլն:

Ըստ փորձագետների՝ ամենալուրջ անկումը սպասվում է Արևմտյան Եվրոպայի և Հյուսիսային Ամերիկայի շուկաներում: Ամենաշատը կտուժի սպառողական հատվածը, վատ վարկերը նույնպես կզսպեն աճը, իսկ ցածր տոկոսադրույքները կանդրադառնան ինչպես ավանդների ծավալի, այնպես էլ բանկերի եկամուտի վրա: Վերլուծաբանները նշում են, որ էլեկտրոնային առևտրի դրական ազդեցությունը մասամբ փոխհատուցվում է սպառողական ծախսերի իջեցմամբ, հատկապես թանկարժեք ապրանքների վրա:

Միաժամանակ, համավարակը խթանել է հաճախորդների անցումը ավանդական բանկային կապուղիներից դեպի թվային: BCG-ի փորձագետների գնահատմամբ՝ օնլայն բանկինգի կիրառումը աճել է 23%-ով, իսկ մոբայլ բանկիգինը՝ 30%-ով: Այս միտումը կշարունակվի նաեւ համավարակից հետո: BCG-ն ակնկալում է, որ համավարակի ավարտին մոբայլ բանկինգի կիրառումը կաճի եւս 19%-ով, իսկ հաճախորդների  բանկային մասնաճյուղեր դիմելու թիվը կնվազի 26%-ով: Դա կուժեղացնի  մրցակցությունը ավանդական խաղացողների և նեոբանկերի միջեւ, եւ կպահանջի առաջիններից վերանայել մոտեցումը իրենց ծախսերի նկատմամբ:

Արդեն այսօր ամենաարդյունավետ բանկերի գործառնական ծախսերը մոտ 40%-ով ցածր են ավանդական խաղացողներից, եւ դա այն դեպքում, երբ իրենց աշխատակազմը 50%-ով փոքր է: Ավանդական բանկերը մրցակցային անբարենպաստ իրավիճակում կհայտնվեն ավելի շուտ, քան կարծում են, զգուշացնում են փորձագետները:

Զեկույցի հեղինակները խորհուրդ են տալիս նման բանկերին վերանայել և թվայնացնել իրենց պրոդուկտների ստեղծման գործընթացը: Դրան հասնելու համար իրենց անհրաժեշտ են համարձակ բիզնես նպատակներ, հաճախորդների հետ փոխգործակցության վերաիմաստավորում, գործընթացների ավտոմատացում և ռիսկերի վերահսկում: Ըստ BCG-ի գնահատականների՝ այս ամենը կնվազեցնի ծախսերը 15-25%-ով, եկամուտները կավելացնի 10-20%-ով, իսկ սպառողների հավատարմության ինդեքսը (NPS)` 20-40 տոկոսային կետով։

«Ֆինտեխ» բաժնի գործընկեր` Evocabank logo

Աղբյուրը՝ Banks.am