Cryptocurrency Prices by Coinlib

Քննարկել, թե ումն է առաջինը եղել Արցախը՝ անարդյունավետ էր․ Անուշ Բեղլոյանը՝ իր հակահայկական ելույթի մասին

d684d5b6d5b6d5a1d680d5afd5a5d5ac d5a9d5a5 d5b8d682d5b4d5b6 d5a7 d5a1d5bcd5a1d5bbd5abd5b6d5a8 d5a5d5b2d5a5d5ac d5a1d680d681d5a1d5add5a8 6019380a18d9a

Քաղաքական

a3986664292ab84aede047493db37731

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ԱԺ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ Անուշ Բեղլոյանը  հունվարի 29-ին մասնակցեց  Եգոր Կուրոպտեւի «Սահմանային ԶՈՆԱ» նախագծի կողմից կազմակերպված «Հարավային Կովկաս. Նոր սպառնալիքներ և նոր հնարավորություններ» առցանց համաժողովին։

Քննարկմանը մասնակցում էին նաև Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Թոյվո Կլաարը, Միջազգային հարաբերությունների վերլուծության կենտրոնի նախագահ դեսպան Ֆարիդ Շաֆիևը (Ադրբեջան) և EPRC փորձագետը, Բալթյան պաշտպանության քոլեջի դասախոս Դեսպան Շոթա Գյուներիաը (Վրաստան):

Առցանց կոնֆերանսից հետո քննարկման մեծ ալիք բարձրացրեց Անուշ Բեղլոյանի ելույթը, որը շատերը համարեցին հակահայկական: Մի շարք կայքեր սկսեցին նյութեր հրապարակել «Կարևոր չէ՝ ով է սկսել պատերազմը, ում պատմական հողն է Արցախը. պետք է առաջ նայենք» վերնագրերով: ԼՈՒՐԵՐ.com-ը այդ արտահայտության վերաբերյալ մեկնաբանություն ստանալու նպատակով կապ հաստատեց Անուշ Բեղլոյանի հետ, որը ներկայացրեց իրավիճակը իր տեսանկյունից.  «Եթե նայեք կոնֆերանսի թարգմանությունը կամ լսեք բուն ձայնագրությունը, կտեսնեք, որ ես ընդամենը ասել եմ, որ եթե մենք խոսում ենք պատմական ասպեկտի մասին, մեր հայերից ավելի լավ որևէ մեկը պատմական մեջբերումներ և անտիկ գրողներին ցիտել չի կարող: Այսինքն այսքանով ես ասել եմ, որ եթե մենք մտնենք այս խոսակցության մեջ, թե առաջինը ումն է եղել այդ պատմական հողը, ապա, ակնհայտ է, որ հայերից լավ որևէ մեկը դա ապացուցել չի կարող»,- պարզաբանեց պատգամավորը:

Նա նաև անհասկանալի համարեց իր այդ արտահայտությունը մանիպուլացնելու իմաստը. «Ես լրիվ հակառակ բան եմ ասել, և այն, ինչ ներկայացվել է կայքերում, հակասում է իմ ասածին»,- ընդգծեց Բեղլոյանը:

Կոնֆերանսը, քանի որ վերաբերում էր տարածաշրջանային անվտանգության թեմային, մեր զրուցակիցը հաստատեց, որ չի մանրամասնել, թե Արցախն իրականում ումն է եղել. «Քանի որ քննարկման թեման պետք է լիներ տարածաշրջանային անվտանգության մասին, ապա այդ համատեքստում, թե ումն է առաջինը եղել Արցախը՝ անարդյունավետ էր, քանի որ պարզ էր դրա արդյունքը. ես չեմ շարունակել այդ թեման սադրանքներից խուսափելու համար»,- նշեց Անուշ Բեղլոյանը:

Պատգամավորը նշեց, որ Թուրքիայի ներկայացուցիչը իրեն թույլ էր տվել շատ վատ արտահայտություններ, որին էլ, ի պատասխան, նա ասել է, այն խոսքը, որը, ըստ իրեն, խեղաթյուրվել է. « Թուրքիայի ներկայացուցիչն ասաց, որ պատերազմի արդյունքում վերականգնվել է պատմական արդարությունը, և ես չեմ հասկանում, թե ինչու է իմ մեջբերված խոսքը դարձել շահարկումների առարկա»,- ասաց մեր զրուցակիցը:

Նա նաև բացառեց, որ ասել է, թե կարևոր չէ՝ ով է սկսել պատերազմը:

Զվարթ Պետրոսյան

Աղբյուրը՝ Lurer.com