Cryptocurrency Prices by Coinlib

«Փաստ». Արցախում ինտրիգը շարունակվում է

d683d5a1d5bdd5bf d5a1d680d681d5a1d5add5b8d682d5b4 d5abd5b6d5bfd680d5abd5a3d5a8 d5b7d5a1d680d5b8d682d5b6d5a1d5afd5bed5b8d682 6018ee96be33b

Հայկական Մամուլ

b6ee27581b9248b94f6cdca19d5e4eec

«Փաստ» օրաթերթը գրում է. «Արցախում ներքաղաքական իրավիճակը շարունակվում է լարված մնալ։ Այն բանից հետո, երբ քաղաքական ուժերին չհաջողվեց ազգային համերաշխության կառավարություն կազմավորել, լարվածությունը Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի դեմ առավել սրվել է։

Արցախում տեղեկություններ են շրջանառվում, որ Հայաստանի իշխանությունների ճնշմամբ Արայիկ Հարությունյանը պատրաստվում է Արցախի հարցով նոր զիջումների, ինչի մասին նա վերջերս բաց տեքստով խոստովանել էր՝ նշելով, որ ծանր որոշումներ են սպասվում, ապա ավելի ուշ՝ փորձել ասելիքը սրբագրել։

«Փաստ» թերթի տեղեկություններով, Արցախի քաղաքական ուժերը համոզված են, որ իրենց փորձում են մեկուսացնել և ավարտին հասցնել Արցախը հանձնելու այն ծրագրերը, որոնք պլանավորել են Արայիկ Հարությունյանն ու Նիկոլ Փաշինյանը»:

Աղբյուրը՝ Lurer.com