Cryptocurrency Prices by Coinlib

Փաշինյանի խոսքից հետո Օնիկ Գասպարյանը հայհոյել է, դուռը խփել և դուրս եկել. Միջադեպն դրանով չի ավարտվել․ Հրապարակ

d683d5a1d5b7d5abd5b6d5b5d5a1d5b6d5ab d5add5b8d5bdd684d5abd681 d5b0d5a5d5bfd5b8 d685d5b6d5abd5af d5a3d5a1d5bdd5bad5a1d680d5b5d5a1d5b6 601938045fecb

Հասարակություն

25b0dfed7b90112ffe737cdea621cd04

Բանակի օրը՝ հունվարի 28-ին ՀՀ զինված ուժերի կազմավորման 29-րդ տարեդարձի կապակցությամբ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել էր պաշտպանության նախարարություն, որտեղ հանդիպել էր Զինված ուժերի բարձրագույն սպայակազմին: Այդ մասին հաղորդագրություն էին տարածել՝ Նիկոլ Փաշինյանի ելույթն ամբողջությամբ մեջբերելով, փոխանցում է Հրապարակ-ը։ 

«ՊՆ-ի մեր աղբյուրները պատմում են, որ հանդիպումը բոլորովին էլ հարթ չի ընթացել։ Ճիշտ հակառակը։ Հիմնական հանդիպումից հետո փոքր կազմով նստած են եղել ղեկավարներից մեկի սենյակում եւ Նիկոլ Փաշինյանը մեղադրանքներ է հնչեցրել՝ ուղղված բարձրագույն սպայակազմին, պատերազմում պարտության հետ կապված, ինչից ԶՈՒ Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանը վրդովվել է։ Նա հայհոյել է, դուռը խփել եւ դուրս եկել սենյակից։ Նրա հետեւից գնացել են, համոզել, հետ բերել։

Այդ ժամանակ սկսել է «ելույթ ունենալ» նախարար Վաղարշակ Հարությունյանը՝ վարչապետի մոտ փորձելով ցույց տալ, որ տիրապետում է իրավիճակին։ Սկսել է սպառնալ, թե նման քայլերի համար կպատժի։ Այստեղ արդեն խոսակցությանը միջամտել են ներկա բարձրաստիճան սպաները՝ նրան հասկացնելով, որ տեղդ հանգիստ նստիր, դու ոչինչ չես որոշում։ Խոսակցությունն այնքան է սրվել, որ Նիկոլ Փաշինյանը ստանձնել է հաշտարարի դերը՝ խաղաղեցնելով ու հարթելով իր իսկ հրահրած կոնֆլիկտը։

Բայց այս միջադեպը Փաշինյանը կուլ չի տվել, դրանից անմիջապես հետո նա հրահանգել է քրեական գործեր հարուցել բանակի եւ ՊՆ ղեկավար կազմի նկատմամբ։ Առաջինը զենքի մասով գործն է, այս փուլում դեռ՝ Դավիթ Գալստյանի, իսկ հեռանկարում ՊՆ մյուս բարձրաստիճանների նկատմամբ»,-գրում է լրատվամիջոցը։

Աղբյուրը՝ Lurer.com