Cryptocurrency Prices by Coinlib

Սոմալիում ականակոծել են նստավայրը, որտեղ եղել է նախագահը

d5bdd5b8d5b4d5a1d5acd5abd5b8d682d5b4 d5a1d5afd5a1d5b6d5a1d5afd5b8d5aed5a5d5ac d5a5d5b6 d5b6d5bdd5bfd5a1d5bed5a1d5b5d680d5a8 d5b8d680 6019231a11b1d

Աշխարհ

d25e156618d32e5ae22d245868eefa47

 Փետրվարի լույս 2-ի գիշերն ականանետով արձակված ինն արկ Է պայթել Դուսամարեբ քաղաքի կառավարական նստավայրի տարածքում, երբ այնտեղ Է եղել Սոմալիի նախագահ Մոհամեդ Աբդուլլահի Մոհամեդը: Այդ մասին հայտնել Է Somali Guardian նորությունների պորտալը:

Տուժածների մասին տեղեկատվություն առայժմ չի ստացվել, նշել Է պորտալը:

Իշխանությունները գնդակոծման մեջ կասկածում են «Աշ Շաբաբ» ահաբեկչական կազմակերպության իսլամիստներին:

Սոմալիի նախագահը Դուսամարեբ Է ժամանել փետրվարի 1-ին երկրում կայանալիք նախագահական եւ ընդհանուր ընտրությունների առիթով հինգ տարածաշրջանային առաջնորդների հետ բանակցություններ վարելու համար: Պետության ղեկավարի լիազորությունների ժամկետն ավարտվում Է փետվրարի 8-ին, սակայն նախագահական ընտրությունների ժամկետն առաջատար քաղաքական ուժերի հետ առայժմ համաձայնեցված չԷ պահպանվող տարաձայնությունների պատճառով: Մոհամեդ Աբդուլլահի Մոհամեդն ինքը հասկանալ Է տվել, որ կառաջադրի իր թեկնածությունը վերընտրման համար:

Ընտրությունների առնչությամբ հիմնական նիստը նշանակված Է փետրվարի 2-ին, հաղորդում Է պորտալը: Դուսամարեբում, որը գտնվում Է երկրի մայրաքաղաք Մոգադիշոյից 400 կիլոմետր դեպի հյուսիս – արեւմուտք, կառավարական նստավայրի շուրջն ուժեղացված Է պահպանությունը: Բանակային կարգախմբերը պարեկումեն քաղաքում: Փետրվարի 2-ի առավոտյան Դուսամարեբի օդանավակայանի մերձակայքում հուժկու պայթյուն Է տեղի ունեցել: Somali Guardian-ը նշում Է, որ մահափորձ Է կատարվել Սոմալիի ցամաքային զորքերի շտաբի պետի տեղակալի դեմ: Նրա վիճակի մասին տեղեկատվություն առայժմ չի ստացվել, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Աղբյուրը՝ Lurer.com