Cryptocurrency Prices by Coinlib

«Նաիրիտ» գործարանում 41-ամյա տղամարդն աշխատանք կատարելիս 3-րդ հարկից ընկել է ու մահացել

d5b6d5a1d5abd680d5abd5bf d5a3d5b8d680d5aed5a1d680d5a1d5b6d5b8d682d5b4 41 d5a1d5b4d5b5d5a1 d5bfd5b2d5a1d5b4d5a1d680d5a4d5b6 d5a1 60192728e5598

Արտակարգ Պատահար

1e5702b7afcfb6126da27be925a97775

Փետրվարի 1-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 11։00-ի սահմաններում Երևանի 1-03 շտապ օգնության կենտրոնից Ոստիկանության Շենգավիթի բաժին ահազանգ է ստացվել, որ բժիշկների հերթապահ խումբը «կենսաբանական մահ» ախտորոշմամբ հիվանդանոց է տեղափոխել մի քաղաքացու, գրում է shamshyan.com-ը:

Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը Կոտայքի մարզի բնակիչ 41-ամյա Արթուր Մամոյանն էր, նա նույն օրը՝ ժամը 10։30-ի սահմանում, «Նաիրիտ» գործարանում աշխատելիս, 3-րդ հարկից վայր է ընկել և տեղում մահացել։

Դեպքի փաստով քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում։ Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։ 

Աղբյուրը՝ Lurer.com