Cryptocurrency Prices by Coinlib

«Մենք պետք է պաշտպանենք ակումբը և նրա հիմնական կարողությունը՝ Մեսսիին»․ Ֆոնտ

d5b4d5a5d5b6d684 d5bad5a5d5bfd684 d5a7 d5bad5a1d5b7d5bfd5bad5a1d5b6d5a5d5b6d684 d5a1d5afd5b8d682d5b4d5a2d5a8 d687 d5b6d680d5a1 d5b0 6019231fb3e13

Սպորտ

909a26a7c70553f0cfc80689abe0ad56

Իսպանական «Բարսելոնա» ֆուտբոլային ակումբի հսկայական պարտքը չի կարող կապվել Լիոնել Մեսսիի պայմանագրի հետ, ասել է ակումբի նախագահի թեկնածու Վիկտոր Ֆոնտը:
Ավելի վաղ ԶԼՄ-ները հայտնել էին, որ «Բարսելոնայի» պարտքերը կազմել են 1,173 միլիարդ դոլար: Իսկ El Mundo-ն իր կայքում տեղադրել էր մի փաստաթուղթ, ըստ որի` 2021 թվականի հունիսի 30-ին ավարտված 33-ամյա արգենտինացու չորս տարվա պայմանագրի ընդհանուր արժեքը ավելի քան 555 միլիոն եվրո է: 
«Բոլորովին սխալ է մտածել, որ «Բարսելոնան» ֆինանսական խնդիրներ է կրել Մեսսիի կողմից, — ասել է Ֆոնտը Onda Cero ռադիոկայանին: — Կարծում եմ` շուկայական գներից բարձր պայմանագրեր ձեռք բերելու հարցում սխալներ են եղել: Երբ տեսնում եք Բարսելոնայի աշխատավարձի ֆոնդը, կան կառավարման սխալներ, որոնք համաճարակի հետ մեկտեղ ամեն ինչ ավելի են վատթարացրել, ակումբը դրել պատմության մեջ ամենադժվար տնտեսական իրավիճակում»: Ֆոնտը հավելել է, որ անհրաժեշտ է ապահովել Մեսսիի նեկայությունը ակումբում՝ չնայած ստեղծված իրավիճակում նույն պայմանագրով շարունակելն անհնար է: Անհրաժեշտ է նաև պարզել, թե ով է կանգնած պայմանագրի դրույթների մասին «տեղեկատվության արտահոսքի հետևում։ «Մենք պետք է պաշտպանենք ակումբը և նրա հիմնական կարողությունը՝ Մեսսիին: ​​Շատերին կարելի է կասկածել, բայց հետաքննություն պետք է իրականացվի», — ավելացրել է Ֆոնտը:

Աղբյուրը՝ Lurer.com