Cryptocurrency Prices by Coinlib

Մասկի Neuralink ընկերությունը սովորեցրել է կապիկին տեսախաղեր խաղալ

d5b4d5a1d5bdd5afd5ab neuralink d5a8d5b6d5afd5a5d680d5b8d682d5a9d5b5d5b8d682d5b6d5a8 d5bdd5b8d5bed5b8d680d5a5d681d680d5a5d5ac d5a7 d5afd5a1 6018f1aa73e27
Իլոն Մասկի աջակցությամբ ստեղծված Neuralink ընկերությունը կապիկի ուղեղում չիպ է տեղադրել եւ դրա օգնությամբ սովորեցրել պրիմատին տեսախաղեր խաղալ:

Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը, այս մասին գործարարը տեղեկացրել է նախօրեին՝ ելույթ ունենալով Clubhouse ձայնային սոցիալական ցանցում։

«Մենք ունենք անլար իմպլանտով կապիկ, որի գանգում միայն կան շատ մանր լարեր եւ որը կարող է սեփական խելքով տեսախաղեր խաղալ: Սա երջանիկ կապիկ է»,- ասել է Մասկը:

Ըստ նրա՝ այս գործընթացը ցուցադրող տեսահոլովակը կհրապարակվի մոտ մեկ ամիս հետո: Մասկը հավելել է, որ իր ընկերությունը մտադիր է այնպես անել, որ մի քանի կապիկ կարողանան միմյանց հետ «մտովի պինգ-պոնգ» խաղալ:

Neuralink ընկերությունը հիմնադրվել է Կալիֆոռնիայում 2016-ի հուլիսին՝ Մասկի աջակցությամբ: Ընկերության նախագահն է ամերիկացի գործարար Մաքս Հոդակը:

2019-ի հուլիսին Neuralink-ն առաջին անգամ ցուցադրեց իր մշակումները՝ կապված մարդու ուղեղի եւ թվային կրիչների միջեւ կապի ստեղծման հետ: Շնորհանդեսին, որը վարում էր նաեւ Մասկը, ներկայացվեցին ընկերության ստեղծած գերբարակ թելերը, որոնք նախատեսվում է օգտագործել ուղեղից տեղեկատվություն կարդալու համար:

Աղբյուրը՝ Banks.am