Cryptocurrency Prices by Coinlib

ՀՀ-ում մեկ օրում հաստատվել է COVID-19-ի 143 դեպք․ ապաքինվել է 535, մահացել՝ 5 մարդ

d5b0d5b0 d5b8d682d5b4 d5b4d5a5d5af d685d680d5b8d682d5b4 d5b0d5a1d5bdd5bfd5a1d5bfd5bed5a5d5ac d5a7 covid 19 d5ab 143 d5a4d5a5d5bad684e280a4 6019038753983

Հասարակություն

eef2399d457c2efde74e3feb0004b509

Փետրվարի 2-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 167 231 դեպք, որոնցից 158 335-ն` առողջացած, 3089-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 5035 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 651 914 թեստավորում:

Այսպիսով` երեկ կատարվել է 1921 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 143 նոր դեպք: Ունենք 535 առողջացած և 5 մահվան դեպք:

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 3 դեպք, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 772 է:

Աղբյուրը՝ Lurer.com