Cryptocurrency Prices by Coinlib

ՀՀ ԶՈՒ արցախյան կորպուսի լուծարումը նշանակում է Արցախի ամբողջական կորուստ

d5b0d5b0 d5a6d5b8d682 d5a1d680d681d5a1d5add5b5d5a1d5b6 d5afd5b8d680d5bad5b8d682d5bdd5ab d5acd5b8d682d5aed5a1d680d5b8d682d5b4d5a8 d5b6 6018f8cca534a

Բլոգոսֆերա

42abc0642216f4e5f3040b0eb287a1ca

Քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ 

«Արցախի Պաշտպանության Բանակի, իսկ իրականում` Հայաստանի Հանրապետության զինված ուժերի Արցախյան Կորպուսի լուծարման թեման լրջանում է։

Ամենայն հավանականությամբ դա տեղի կունենա, եթե չլինեն կտրուկ շրջադարձներ։ Իսկ դա նշանակում է, որ Հայաստանը այլևս անմնացորդ կկորցնի իր որևէ վերահսկողությունն անգամ այն տարածքների նկատմամբ, որտեղ դեռ հայություն է մնացել։ Իսկ դա, իր հերթին, նշանակում է Առցախի լիակատար հանձնում Ադրբեջանա-թուրքա-ռուսական դաշինքին և Արցախի ամբողջական կորուստ։

Կա՞ արդյոք տարբերակ խուսափելու դրանից։

Իհարկե կա։

Դա պարզապես ռուսական ճնշմանն ընդիմանալն ու չհանձնվելն է։ Որովհետև եթե պարտություն ես կրել պատերազմում, ապա դա դեռ չի նշանակում, որ ինչ ուզեն, ինչպես ուզեն և որքան ուզեն` անվերջ անելու են քեզ և դու անվերջ իրականացնելու ես բոլորի բոլոր ցանկությունները։

Այն իրավիճակում, երբ Արցախում այլևս ռուսական զորքեր են, որոնք դարձել են Արցախի` Ադրբեջանի կողմից չօկուպացված հատվածի տերերը, ի՞նչ է լինելու, եթե Հայաստանի իշխանությունը հրաժարվի զորքը կազմալուծելուց։ Ոչինչ։ Ոչինչ, որովհետև «խաղաղապահ» զորքի հենց նշանակությունն է դա` թույլ չտալ նոր պատերազմ և ըստ դավադիր ու հանցավոր «Հայտարարության»` ուժերը մնալու էին իրենց զբաղեցրած դիրքերում։ Այսինքն` փոխանակ ընդդիմանալու` Հայաստանի թշնամական իշխանությունը ջանադրաբար համաձայնում է Հայաստանը ոչնչացնող դրսի յուրաքանչյուր

որոշման։ Իսկ եթե «խաղաղապահները» թույլ էին տալու ադրբեջանական նոր հարձակում, ապա դրանք խաղաղապահներ չէին լինելու, այլ` դասական օկուպացիոն զորքեր։ Հիմա, այդ կարգավիճակում չհայտնվելու և Ադրբեջանին Հայաստանի /Արցախի/ տարածքից խոստացված էլի ավելի մեծ զիջումներն անխնդիր իրականացնելու համար դավաճանների ռեժիմին Մոսկվան ստիպում է գնալ այդ քայլին։ Գործարքն իրենցն է` գինը մենք ենք վճարում։

Սևրից հետո ջախջախված Թուրքիան թքեց ողջ աշխարհի վրա և Աթաթուրքի գլխավորությամբ հրաժարվեց սեփական ոչնչացման ծրագիրը կյանքի կոչելուց։ Անմիջապես նոր դաշնակից գտավ ի դեմս բոլշևիկյան Ռուսաստանի և փոխանակ կորսվելու` հետո Ռուսաստանից ցատկելով դեպի Արևմուտք` ՆԱՏՕ, դարձավ առավել հզոր քան երբևէ։ Հիմա իր երազանանքերն ու նպատակներն Արևմուտքի հետ այլևս անկարող է իրականացնել և այդ պատճառով հետ է ցատկել դեպի Ռուսաստան, որի հետ միասին` հանուն նոր Թուրքիայի և Արևմուտքի դեմ պայքարող Ռուսաստանի` ձևավորել է նոր ռազմաքաղաքական դաշինք։

Փոխանակ փորձելու փրկել Հայաստանի այդ կարևորագույն հատվածի մի վերջին ծվենը` դավաճանական Երևանը գնում է ոչ միայն իրեն պարտադրվող ոչնչացման ճանապարհով, այլև մեծ սիրով անվերջ ու անդադար իրականացնում է մի կողմից իրեն դավաճանած դաշնակցի և մյուս կողմից իր թշնամի երկու պետությունների բոլոր ցանկություններն ու նրանց միջև տեղի ունեցած պայմանավորվածությունները ոչ միայն կատարելու, այլ գերակատարելու գործողություն։

Ահա թե ինչու է նիկոլ փաշինյանը շարունակում զավթած պահել Հայաստանի իշխանությունը, ահա թե ինչու Ռուսաստանը նրան դեռ չի զոհաբերում, ահա թե ինչու հայ ժողովուրդը պատասխանատու է այլևս Արցախի վերջնական անկման համար։

Պատասխանատու է, որովհետև լռելյայն, ըստ էության, համաձայնում է այն ամենին` ինչ թշնամու գործակալը, ունենալով Հայաստանի իշխանությունը, կատարում է Հայաստանի հետ։

Այսպես Երևանն էլ կտանք շուտով։ Որովհետև վերևում թշնամին է իշխում, ներքևում` նրան մորթվող գառան հեզությամբ հանդուրժող ու նոր փրկիչ փնտրող ժողովուրդը»։

Աղբյուրը՝ Lurer.com