Cryptocurrency Prices by Coinlib

Հայտնի են այն պայմանները, որոնց դեպքում «Չելսին» նոր պայմանագիր կառաջարկի Տուխելին

d5b0d5a1d5b5d5bfd5b6d5ab d5a5d5b6 d5a1d5b5d5b6 d5bad5a1d5b5d5b4d5a1d5b6d5b6d5a5d680d5a8 d5b8d680d5b8d5b6d681 d5a4d5a5d5bad684d5b8d682 6019349d2a791

Սպորտ

bd4008c3b402a62f72d74c3a60db424a

Լոնդոնի «Չելսին» կառաջարկի գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելին երկարաձգել պայմանագիրը, եթե գերմանացի մասնագետին հաջողվի երկու մրցաշրջանից թիմը տեղափոխել Չեմպիոնների լիգայի խմբային փուլ, հայտնում է Daily Mail-ը:
Ինչպես նշում է թերթը, համապատասխան պայմանը շարադրված է 47-ամյա Տուխելի պայմանագրի մեջ: Նյութում ասվում է, որ գերմանացին սկզբում սառն էր արձագանքում մրցաշրջանի կեսից թիմը գլխավորելու առաջարկին, բայց փոխեց իր կարծիքը այն բանից հետո, երբ ղեկավարությունը հայտարարեց, որ չի կարող երաշխավորել, որ մրցաշրջանի ավարտին այդ տեղը թափուր կլինի:
Հունվարի վերջին Տուխելը ստանձնեց «Չելսիի» գլխավոր մարզչի պաշտոնը՝ փոխարինելով Ֆրենկ Լեմպարդին: Գերմանացի մարզչի պայմանագիրը նախատեսված է 18 ամսվա համար: Տուխելը գլխավորել է ֆրանսիական «Պարի Սեն Ժերմենը» 2018 թվականից մինչև 2020 թվականի դեկտեմբերի վերջ: Մասնագետը նաև գերմանական «Մայնցի» (2009-2014) և Դորտմունդի «Բորուսիայի» (2015-2017) գլխավոր մարզիչն էր:

Աղբյուրը՝ Lurer.com