Cryptocurrency Prices by Coinlib

Հայաստանը շարունակում է մնալ Արցախի անվտանգության երաշխավորը. Ռուբինյան

d5b0d5a1d5b5d5a1d5bdd5bfd5a1d5b6d5a8 d5b7d5a1d680d5b8d682d5b6d5a1d5afd5b8d682d5b4 d5a7 d5b4d5b6d5a1d5ac d5a1d680d681d5a1d5add5ab d5a1 60192dade6457

Արցախ

67ec07cb022a309dcd0e2cf682a06fce

ՀՀ ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ռուբեն Ռուբինյանը վստահեցնում է, որ Հայաստանը շարունակում է մնալ Արցախի անվտանգության երշխավորը:

Ռուբինյանն այս մասին ասաց ԱԺ-ում կայացած՝ ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության ասուլիսում:

«Հայաստանը շարունակում է մնալ Արցախի անվտանգության երաշխավորը»,- ասաց Ռուբինյանը:

Անդրադառնալով ԵԽԽՎ-ում աշխատանքներին՝ նա նշեց, որ Ադրբեջանի պատվիրակությունն այնպես է պահել իրեն՝ կարծես կոնֆլիկտը վերջացած է, և դրանից բխող բոլոր խնդիրները լուծված են, կարծես չկա գերիների խնդիր, չկա ատելության խոսքի խնդիր, և հիմա պետք է մտածել վստահության մեխանիզմներ ստեղծելու մասին: «Եվ մեր թեզը հետևյալն էր՝ չկա որևէ փաստ, որը կվկայի, որ Ադրբեջանի կողմից խնդիրները լուծվում են կամ Ադրբեջանի քաղաքականությունը կառուցողական է: Հակառակը՝ կան բազմաթիվ փաստեր, որ լրիվ հակառակն է՝ շարունակում է չլուծված մնալ ռազմագերիների խնդիրը, Ադրբեջանում շարունակվում է հակահայկական քաղաքականություն վարվել, Ադրբեջանում թողարկվում են հայատյաց նամականիշներ, և այդպես շարունակ»,-ասաց Ռուբինյանն ու հավելեց՝ նրանք գիտեն, որ այդ առումով միջազգային ճնշումը Ադրբեջանի վրա շարունակաբար մեծանալու է: 

Աղբյուրը՝ Lurer.com