Cryptocurrency Prices by Coinlib

Հակառակորդին մեծաթիվ մարդկային ուժի ու զինտեխնիկայի կորուստներ է պատճառել. ճանաչենք մեր հերոսներին

d5b0d5a1d5afd5a1d5bcd5a1d5afd5b8d680d5a4d5abd5b6 d5b4d5a5d5aed5a1d5a9d5abd5be d5b4d5a1d680d5a4d5afd5a1d5b5d5abd5b6 d5b8d682d5aad5ab 60190778404bb

Հասարակություն

69992a55738e8e9034394d986361123c

Արցախի Պաշտպանության բանակը շարունակում է ներկայացնել պատերազմի հերոսական դրվագները.

«Ճանաչենք մեր հերոսներին

Թշնամու դիվերսիոն-հետախուզական խմբի ներթափանցման փորձը հաջողությամբ կասեցնելու և կորուստներ պատճառելու ընթացքում աչքի են ընկել սերժանտ Վաչիկ Ղևոնդի Ասրյանն ու շարքային Վահան Գեղամի Վարդանյանը:

Փոխգնդապետ Սեդրակ Էդուարդի Գրիգորյանը աչքի է ընկել մի շարք մարտական դրվագներում, դրսևորել անձնական արիություն:

Շարքային Արման Արմենի Բարսեղյանը խոցել է թշնամու մեկ տանկ, դրսևորել անձնական խիզախություն:

Հակառակորդին մեծաթիվ մարդկային ուժի ու զինտեխնիկայի կորուստներ է պատճառել ավագ լեյտենանտ Գևորգ Օլեգի Հայրապետյանը:

Ստորաբաժանումները հմտորեն ղեկավարել, հակառակորդի բազմաթիվ նշանակետեր է հայտնաբերել և ճշգրիտ խոցման խնդիրներ է առաջադրել փոխգնդապետ Գևորգ Ալբերտի Գասպարյանը:

Ռադիոկապը մարտական բարդ իրավիճակում հմտորեն կազմակերպել և առաջադրանքները բարձր մակարդակով է կատարել կապիտան Արման Վարդգեսի Դանիելյանը:

Մարտական առաջադրանքները գերազանց մակարդակով կատարել, արդյունավետ հետախուզություն վարել և հակառակորդին զգալի կորուստներ են պատճառել շարքայիններ Մարտիկ Գառնիկի Ավագյանը, Կարեն Արմենի Միրզախանյանը, կրտսեր սերժանտներ Վահան Գրիգորիի Սիմոնյանը, Դավիթ Սասունի Ղուլյանը, Պետրոս Արամի Չիլինգարյանը, Ժիրայր Արշավիրի Առաքելյանը, Էրիկ Արմենի Ադամյանը, Ցոլակ Շիրազի Թառոյանը, սերժանտներ Վահե Արմենի Սահակյանը, Ալեքսան Ռազմիկի Սիմոնյանը, Արամ Արմենի Կարապետյանը:

Փառք մեր հերոսներին:

Աղբյուրը՝ Lurer.com