Cryptocurrency Prices by Coinlib

«Ժողովուրդ». Նոր լուր անպտղությամբ տառապող զույգերի համար

d5aad5b8d5b2d5b8d5bed5b8d682d680d5a4 d5b6d5b8d680 d5acd5b8d682d680 d5a1d5b6d5bad5bfd5b2d5b8d682d5a9d5b5d5a1d5b4d5a2 d5bfd5a1 6018f1c223c41

Հայկական Մամուլ

6b5d27852396fa37f993e5fc9a45c14a

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Մարդու վերարտադրողական առողջության եւ վերարտադրողական իրավունքների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կկատարվեն։ Պարզվում է, որ գործող օրենքով նախատեսված են մի շարք սահմանափակումներ, որոնք խոչընդոտ են առաջացնում անպտղությամբ տառապող բազմաթիվ մարդկանց համար, ինչը անուղղակի ձեւով ազդում է բնակչության ծնելիության աճի վրա։

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Առողջապահության նախարարությունը մտադիր է մարզերում եւ քաղաքային պոլիկլինիկաներում զարգացնել վերարտադրողական բժշկությունը, հետեւաբար նման խնդիր ունեցող զույգերը, որոնց բուժումը միջինում տեւում է 1-ից 2.5 տարի, հնարավորություն կունենան Երեւան այցելելու փոխարեն բուժումն կիրականացնեն տեղում ստեղծված ծառայությունների միջոցով:

Ի դեպ, այս որոշման նախագծում մի լրացում է արվել, ըստ որի՝ սաղմերի օգտագործման համար կսահմանվի պահպանման ժամկետ, որից հետո զույգի՝ տղամարդու, կնոջ կողմից սաղմի հետագա ճակատագիրը հստակեցնելու դիմում չներկայացնելու դեպքում բուժհաստատությունը հնարավորություն կստանա տնօրինել սաղմերը՝ ըստ իր հայեցողության` անհատույց տրամադրել այլ անպտուղ զույգի կամ ամուսնության մեջ չգտնվող կնոջ, որը կարող է կրել հղիություն: Նախագիծն այս պահին քննարկման փուլում է»:

Աղբյուրը՝ Lurer.com