Cryptocurrency Prices by Coinlib

ԵԺԿ-ն կոչ է արել Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել հայ գերիներին

d5a5d5aad5af d5b6 d5afd5b8d5b9 d5a7 d5a1d680d5a5d5ac d5a1d5a4d680d5a2d5a5d5bbd5a1d5b6d5abd5b6 d5a1d5b6d5b0d5a1d5bad5a1d5b2 d5a1d5a6d5a1 60190772d6ed3

Արցախ

bcb6c2153a8ce69c3e9dc43a90e18036

Եվրոպական Ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) Քաղաքական վեհաժողովի անդամները կոչ են արել Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել Լեռնային Ղարաբաղի պատերազմի հետևանքով գերեվարված զինվորականներին ու քաղաքացիական անձանց: Այս մասին հայտնում է ԵԺԿ պաշտոնական կայքը:

«ԵԺԿ Քաղաքական վեհաժողովի անդամները կոչ են անում Ադրբեջանին արագացնել ռազմագերիների, գերիների և աճյունների փոխանակումը, նաև պահանջում են անհապաղ ազատ արձակել նրանց: Քաղաքական համաժողովի անդամները հորդորում են նաև Եվրոպական հանձնաժողովին Ադրբեջանի հետ ներկա ու հետագա հարաբերություններում առաջ մղել այս մարդասիրական խնդիրը, ինչպես նաև կոչ են անում Եվրախորհրդարանին հրատապ կերպով քննարկել Լեռնային Ղարաբաղի պատերազմի ռազմագերիների ու պատանդների փոխանակման գործընթացը», — ասվում է ԵԺԿ Քաղաքական վեհաժողովի հայտարարության մեջ:

Աղբյուրը՝ Lurer.com