Cryptocurrency Prices by Coinlib

Դատարանը Քոչարյանին թույլատրել է փետրվարի 3-8-ը մեկնել Հայաստանից

d5a4d5a1d5bfd5a1d680d5a1d5b6d5a8 d684d5b8d5b9d5a1d680d5b5d5a1d5b6d5abd5b6 d5a9d5b8d682d5b5d5acd5a1d5bfd680d5a5d5ac d5a7 d683d5a5d5bf 60193bae5b55a

Քաղաքական

7e64e5ba1c27c3a5e3e7032d8de2db7b

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին թույլատրել է փետրվարի 3- 8-ը  մեկնել Հայաստանից։

Քոչարյանի և մյուսների գործով մեղադրող դատախազ Գևորգ Բաղադասարյանը  հայտարարեց, թե դատախազությունն ինչո՞ւ տեղյակ չի պահվել այդ մասին:

Դատախազն ասաց, որ առկա է գործի քննությունից թաքնվելու վտանգ: Դատավոր Աննա Դանիբեկյանը հայտնեց, որ որոշման օրինակը կտրվի Դատախազությանը, անհրաժեշտության դեպքում կարող են բողոքարկել Վերաքննիչ դատարանում:

Այս պահին դատարանը քննում է Արմեն Գևորգյանի պաշտպանի՝ դատավորին հայտնված ինքնաբացարկի միջնորդությունը:

Աղբյուրը՝ Lurer.com