Cryptocurrency Prices by Coinlib

Դանակահարություն՝ Ծաղկաձորում․ հոսպիտալացվել են 2 եղբայրներ և նրանց հորեղբոր տղաները

d5a4d5a1d5b6d5a1d5afd5a1d5b0d5a1d680d5b8d682d5a9d5b5d5b8d682d5b6d59d d5aed5a1d5b2d5afd5a1d5b1d5b8d680d5b8d682d5b4e280a4 d5b0d5b8d5bd 6018ffc826c72

Արտակարգ Պատահար

dd3c460bad357814543f073acf2f9595

Փետրվարի 1-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 01։15-ի սահմանում «Հրազդան» բժշակական կենտրոնից ոստիկանության Հրազդանի բաժին ահազանգ է ստացվել, որ «մարմնի տարբեր մասերի կտրած-ծակած վերքեր» ախտորոշմամբ իրենց մոտ են տեղափոխվել 4 քաղաքացի, գրում է shamshyan.com-ը:

Հիվանդանոց են մեկնել Ոստիկանության Հրազդանի բաժնի օպերատիվ խումբը: Ոստիկանները պարզել են, որ վիրավորներն են Ծաղկաձոր քաղաքի բնակիչներ, 34-ամյա Արտակ Մանուկյանը, 30-ամյա Յուրա Մանուկյանը, 27-ամյա Դավիթ Մանուկյանը և 30-ամյա Մհեր Մանուկյանը։ Վերջիններս հրաժավել են հիվանդանոցում հայտնել, թե որտեղ և ինչ պայմաններում են վնասվածքներ ստացել։

Որոշ ժամանակ անց ոստիկանները պարզել են, որ նույն օրը՝ ժամը 00։45-ի սահմանում, Ծաղկաձոր քաղաքի ճոպանուղու մոտակայքում վիճաբանություն է տեղի ունեցել նշված անձանց և դեռևս անհայտ անձի միջև, վերջինս էլ դանակահարել է Դ․, Յ․, Ա․, Մ․ Մանուկյաններին։

Դեպքի փաստով նյութեր են նախապատրաստվում։ Ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ դեպքի հանգամանքները, դանակահարողի անձի ինքությունը պարզելու և հանցագործության գործիք դանակը հայտնաբերելու ուղղությամբ։ Հետաքննիչի որոշմամբ՝ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություններ։

Աղբյուրը նաև հայտնում է, որ վիրավորներից Ա․ և Յու․ Մանուկյանները հարազատ եղբայրներ են, իսկ Դ․ և Մ․ Մանուկյանները՝ նրանց հորեղբոր տղաները։

Աղբյուրը՝ Lurer.com