Cryptocurrency Prices by Coinlib

Գագիկն էլ համալրեց մերօրյա հերոսների շարքը, որոնք կոչված լինելով՝ փրկել կյանքեր, իրենց կյանքը նվիրեցին հայենիքին. ԵՊԲՀ ռեկտոր

d5a3d5a1d5a3d5abd5afd5b6 d5a7d5ac d5b0d5a1d5b4d5a1d5acd680d5a5d681 d5b4d5a5d680d685d680d5b5d5a1 d5b0d5a5d680d5b8d5bdd5b6d5a5d680d5ab 601923142bae8

Բլոգոսֆերա

11b917fe8177d4c06a27beb9de984b1a

Պատերազմը բժշկական բուհից խլեց նաև Գագիկ Մակարյանին: Նա համալրեց մերօրյա հերոսների շարքը, որոնք կոչված լինելով՝ փրկել կյանքեր, իրենց կյանքը նվիրեցին հայենիքին: Գագիկ Մակարյանը զոհվել է նոյեմբերի 1-ին Ջրականում՝ թշնամու անօդաչու սարքի հարվածից։ «Մերօրյա հերոսները». Գագիկ Մակարյան։  Ֆեսբուքի իր էջում այսպիսի գրառում է արել  Երեւանի պետական բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանը։ 

«Պատերազմն իր հետ տարավ բժշկական բուհը գերազանց առաջադիմությամբ ավարտած Գագիկին, ով իր ապագան տեսնում էր ուրոլոգիայի ոլորտում՝ այն համարելով հետաքրքիր և բժշկության մեջ առաջադեմ ճյուղ․․․

Բժշկության և նկարչության նկատմամբ միախառնված սերը լավագույնս է բնութագրում ԵՊԲՀ սովորող Գագիկ Մակարյանին, ով այդպես էլ չիրականացրեց իր բազմաթիվ երազանքներն ու նպատակները:

Գագիկ Մակարյանը՝ ավարտելով ԵՊԲՀ ընդհանուր բժշկության ֆակուլտետը, «1+2» ծրագրի շրջանակում բժշկի մասնագիտությամբ զինվորական ծառայության է անցել ՀՀ ՊՆ զորամասերից մեկում: Սեպտեմբերի 27-ին Արցախի դեմ սանձազերծված ադրբեջանաթուրքական պատերազմի ընթացքում մասնագիտական առաքելությունն իրականացրել է Արցախի հարավային ուղղությամբ:

Ինչպես նշում է կուրսընկերը՝ ԵՊԲՀ մասնագիտական և շարունակական զարգացման կենտրոնի անեսթեզիոլոգիա և ռեանիմատոլոգիայի մասնագիտությամբ 1-ին կուրսի ուսանող Տիգրան Օհանյանը, Գագիկը դեռ դպրոցական տարիքից ուներ նկարելու ձիրք, զբաղվում էր նաև լուսանկարչությամբ, այդ թվում սիրում էր իր կողմից արված լուսանկարները ենթարկել ծրագրային մշակման՝ ստանալով այնպիսի պատկերներ, որոնք արտացոլում էին նրա ներաշխարհն ու պատկերացնումները: Սերը դեպի արվեստը՝ նկարչությունն ու լուսանկարչությունն արտահայտվում է նրա ստեղծագործություններում, որոնք տեղ են գտել www.500px.com/p/gagikmakaryan/about կայքում:

«Գագիկը ստեղծագործ, արվեստն ու բժշկությունը սիրող անհատ էր, որը խելացի լինելուն զուգահեռ՝ աչքի էր ընկնում համեստությամբ ու ընկերներին օգնելու պատրաստակամությամբ»,-նշում է կուրսընկերը՝ հավելելով, որ Գագիկին միշտ հաջողվում էր ամենաբարդ առարկաներն ու թեմաները մատուցել կուրսընկերների համար մատչելի ու հասկանալի՝ նրանց օգնելով պատրաստվել ու հանձնել հերթական քննությունները: Տիգրան Օհանյանի խոսքով՝ մասնագիտացման ընտրության թեմայի շուրջ հաճախ են քննարկումներ ունեցել: Հետաքրքրությունների շրջանակում ունենալով նաև վիրաբուժությունն ու ռեանիմատոլոգիան՝ ի վերջո Գագիկը կանգ էր առել ուրոլոգիա մասնագիտության վրա, որն էլ պատրաստվում էր ընտրել զինվորական ծառայությունն ավարտելուց հետո:

Պատերազմը բժշկական բուհից խլեց նաև Գագիկ Մակարյանին: Նա համալրեց մերօրյա հերոսների շարքը, որոնք կոչված լինելով՝ փրկել կյանքեր, իրենց կյանքը նվիրեցին հայենիքին:

Գագիկ Մակարյանը զոհվել է նոյեմբերի 1-ին Ջրականում՝ թշնամու անօդաչու սարքի հարվածից»:

Աղբյուրը՝ Lurer.com