Cryptocurrency Prices by Coinlib

Արցախում մոտ 730 նորակառույց բնակարան ու առանձնատուն կավելանա մեկնարկած նախագծերի շնորհիվ

d5a1d680d681d5a1d5add5b8d682d5b4 d5b4d5b8d5bf 730 d5b6d5b8d680d5a1d5afd5a1d5bcd5b8d682d5b5d681 d5a2d5b6d5a1d5afd5a1d680d5a1d5b6 d5b8d682 6019153c40e43

Արցախ

0fa619598304a4d06bc835c71d6ad582

Ստե­փա­նա­կեր­տում և Արցախի  վե­րահս­կո­ղու­թյան տակ գտնվող մի շարք բնակավայրերում նոր բնա­կե­լի ֆոնդ ստեղծելու և տեղահանված արցախցիներին բնակարանով ապահովելու համար Արցախի քաղաքաշինության նախարարությունը նոր նա­խագ­ծեր է պատվիրել: 

«Նախարարությունն արդեն էս­քի­զա­յին նա­խա­գիծ ունի Մար­տու­նու շր­ջա­նի Վա­րան­դա գյու­ղում 100 առանձնատնով բնակելի թաղամասի կառուցման համար: Ասկերանի Աստ­ղա­շեն հա­մայն­քում 150 տան կա­ռուց­ման նա­խա­գծի իրագործման համար արդեն իսկ մեկնարկել են տե­ղագ­րա­կան հա­նույ­թի իրա­կա­նաց­ման աշ­խա­տանք­նե­ր: Շրջկենտրոն Ասկերանում նախատեսվում են բազմաբնակարան շենքերի կառուցման աշխատանքներ՝ 246                բնա­կա­րանով, իսկ Մար­տու­նիում՝ 130: Տեղահանված արցախցիներին բնակարանով ապահովելու նպատակով՝ Շահումյանի շրջանի Ակ­նա­բերդ գյու­ղում կկառուցվի մոտ 100 առանձնատուն»,-հայտնում են Արցախի քաղաքաշինության նախարարությունից:

Աղբյուրը՝ Lurer.com