Cryptocurrency Prices by Coinlib

UNWTO-ի ղեկավար. Զբոսաշրջության ոլորտում շատ մեծ քաոս է տիրում

unwto d5ab d5b2d5a5d5afd5a1d5bed5a1d680 d5a6d5a2d5b8d5bdd5a1d5b7d680d5bbd5b8d682d5a9d5b5d5a1d5b6 d5b8d5acd5b8d680d5bfd5b8d682d5b4 d5b7 6017d8f2b2d58
ՄԱԿ-ի Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության (UNWTO) ղեկավար Զուրաբ Պոլոլիկաշվիլին հայտարարել է, որ կորոնավիրուսի համավարակը զբոսաշրջության ոլորում քաոսի է հանգեցրել:

Finmarket.ru-ի փոխանցմամբ՝ այս մասին նա ասել է վրացական «Պիրվելի» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում:

«Եթե իրատես լինենք, ապա զբոսաշրջության բնագավառում շատ մեծ քաոս է տիրում: Շատ երկրներ կիրառել են իրենց սահմանափակումները, շատերը խոսում են միջանցքների մասին, բայց դա իրատեսական չէ, քանի որ մեր շուրջն իրավիճակը փոխվում է ամեն օր եւ ամեն շաբաթ»,- ասել է Պոլոլիկաշվիլին:

UNWTO-ի ղեկավարի խոսքով՝ կազմակերպությունն ուներ մի կանխատեսում 2020-ի համար, սակայն ստացվել է բոլորովին այլ արդյունք: «Այնուամենայնիվ, ես կարծում եմ, որ պատվաստումների գործընթացը զգալիորեն կարագացնի զբոսաշրջիկների աճը եւ, նախորդ տարվա աղետալի արդյունքների համեմատ, 2021-ի ամառը պետք է շատ ավելի լավը լինի, բայց դա պահանջում է երկրների միջեւ համակարգում եւ ընդհանուր կանոնների հաստատում, ինչը հեշտ չէ»,- նշել է Պոլոլիկաշվիլին:

Միաժամանակ, նա ասել է, որ այստեղ շատ երկրներ՝ մեծ խաղացողներ կան, որոնք պետք է նախաձեռնություն եւ առաջնորդություն ստանձնեն, որպեսզի համաձայնեցվեն որոշակի կանոններ՝ ինչպես է մարդը ճանապարհորդելու վաղը: «Հենց դրանում է, որ մենք տեսնում ենք մեր շատ կարեւոր դերը եւ այս ուղղությամբ ակտիվ աշխատում ենք Առողջապահության համաշխարհային կազմակերպության, ինչպես նաեւ Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության (ICAO) եւ այլոց հետ, որոնց աջակցությունը շատ կարեւոր է»,- ընդգծել է UNWTO-ի ղեկավարը:

«Ընդհանուր առմամբ, կարծում եմ, որ UNWTO-ի ճգնաժամային հանձնախմբի աշխատանքը կտա կոնկրետ արդյունքներ, եւ մենք կկարողանանք ամառը տեսնել դրական թվերով եւ լավատեսական տրամադրություն հաղորդել ինչպես ճանապարհորդներին, այնպես էլ զբոսաշրջության ոլորտում ներգրավված մարդկանց»,- ասել է Զուրաբ Պոլոլիկաշվիլին:

Աղբյուրը՝ Banks.am