Cryptocurrency Prices by Coinlib

Telcell-ը «Այբի» դպրոցական մրցույթների բացառիկ ֆինտեխ գործընկերն է

telcell d5a8 d5a1d5b5d5a2d5ab d5a4d5bad680d5b8d681d5a1d5afd5a1d5b6 d5b4d680d681d5b8d682d5b5d5a9d5b6d5a5d680d5ab d5a2d5a1d681d5a1 60182d27ef30a

«Այբ» կրթական հիմնադրամը դպրոցական զանգվածային մրցույթներն այս տարի կկազմակերպի նոր գործընկերոջ՝ «Թել-Սել» ընկերության ֆինանսական ու տեխնիկական աջակցությամբ։

«Թել-Սել» ընկերության գլխավոր տնօրեն Արամ Ազատյանը եւ «Այբ» կրթական հիմնադրամի գործադիր տնօրեն Սոնա Կոշեցյանը համագործակցության պայմանագիր են ստորագրել, որով նոր մակարդակի կհասցվի կրթության ոլորտում արդյունավետ փոփոխություններ իրականացնելու համատեղ նպատակներն ու ձգտումը:

Համագործակցությունը կիրագործվի կրթական հիմնադրամի «Կենգուրու», «Մեղու», «Ռուսական արջուկ» դպրոցական զանգվածային մրցույթների շրջանակներում՝ հիմքում ունենալով եւ՛ մրցույթների հաջողված փորձը, եւ՛ սոցիալական բարձր պատասխանատվությունը:

Հաշվի առնելով նոր մարտահրավերները՝ «Այբը» որոշել է Հայաստանից, Արցախից ու Սփյուռքից ավելի քան 250 000 երեխայի, ծնողի եւ ուսուցչի միավորող մրցույթներն անցկացնել առցանց՝ ապահովելով երեխաների մասնակցության հավասար հնարավորությունը եւ հանրակրթության ոլորտում առցանց հարթակների ու ժամանակակից տեխնոլոգիական լուծումների կիրառումը:


Արամ Ազատյանը եւ Սոնա Կոշեցյանը

«Այս պայմանագրի ստորագրմամբ նոր շունչ կհաղորդենք սիրված դպրոցական մրցույթներին եւ կկարողանանք համատեղ ջանքերով ճիշտ ներդրում կատարել կրթության մեջ, որը մեր երեխաների ապագայի կայուն գրավականն է։ Telcell Wallet հավելվածով նախամրցութային փուլում գրանցվելն ու վճարումներ կատարելը շատ ավելի դյուրին կդառնա»,- նշել է «Այբ» հիմնադրամի տնօրեն Սոնա Կոշեցյանը:


Արամ Ազատյանը եւ Սոնա Կոշեցյանը

«Թել-Սել» ընկերության գլխավոր տնօրեն Արամ Ազատյանի խոսքով՝ որպես «Այբի» դպրոցական մրցույթների բացառիկ ֆինտեխ գործընկեր, Telcell-ի նպատակն է երեխաների համար ապահովել մրցույթներին առցանց գրանցվելու եւ մասնակցելու հասանելիություն՝ անկախ գտնվելու վայրից: Telcell Wallet էլեկտրոնային դրամապանակի միջոցով այդ գործընթացը աշակերտների ծնողների համար կտեւի վայրկյաններ` վերջ դնելով նախկին խնդիրներին:

Համագործակցության կարեւորությունն ընդգծել են նաեւ համագործակցության կնքման արարողությանը ներկա ուսուցիչներն ու աշակերտները։


Տավուշի մարզի Լճկաձոր համայնքի հիմնական դպրոցի մաթեմատիկայի ուսուցչուհի Ռուզան Մալինյանը Banks.am-ի հետ զրույցում նշել է, որ դպրոցում արդեն հաղթահարել են հեռավար ուսուցման ժամանակ մրցույթն օնլայն կազմակերպելու դժվարությունները, իսկ այս համագործակցության շնորհիվ նույն ոգեւորությամբ կշարունակեն մասնակցել։

«Այբ» դպրոցի սաներից Լիլի Թարխանյանն էլ, ով 2018թ. 6-րդ դասարանում «Կենգուրուի» բացարձակ հաղթող է եղել, հավելել է. «Աշակերտների ու ծնողների գործն օնլայն գրանցման ու վճարման շնորհիվ կհեշտանա, ինչն էլ իր հերթին կնպաստի մրցույթի մասնակիցների թվի ավելացմանը»:
 
Արփի Ջիլավյան

Աղբյուրը՝ Banks.am