Cryptocurrency Prices by Coinlib

Mercedes G63-ը ԱՄՆ դեսպանատան դիմաց բախվել է բետոնե բաժանարար պատին և կողաշրջվել. կա վիրավոր

mercedes g63 d5a8 d5a1d5b4d5b6 d5a4d5a5d5bdd5bad5a1d5b6d5a1d5bfd5a1d5b6 d5a4d5abd5b4d5a1d681 d5a2d5a1d5add5bed5a5d5ac d5a7 d5a2d5a5d5bfd5b8 60185ac07385d

Արտակարգ Պատահար

ad200d0da93392f0bfc2dfefc4021c79

Այսօր՝ փետրվարի 1-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 00:30-ի սահմաններում Իսակովի պողոտայում՝ ԱՄՆ դեսպանատան հարևանությամբ, Երևանի բնակիչ, 45-ամյա Արսեն Ասատրյանը իր վարած Mercedes G63 մակնիշի 60 VN 060 համարանիշի ավտոմեքենայով, դեռևս անհայտ հանգամանքներում, բախվել է բետոնե բաժանարար պատին և կողաշրջվել:

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով ուղևոր, Երևանի բնակիչ, 25-ամյա Վանիկ Խանսամանյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Աստղիկ» բժշկական կենտրոն:

Դեպքի վայր են ժամանել Երևանի ճանապարհային ոստիկանության ծառայողները:

Վթարի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Միքայել Աղաբեկյանը տեղեկությունը փոխանցել է ճանապարհային ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է հերթապահ խումբը՝ բաժանմունքի պետ Խաչիկ Սամվելյանի, ավագ հետաքննիչ Հայկ Պետրոսյանի գլխավորությամբ:

Փաստի առթիվ Հ. Պետրոսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում:

Աղբյուրը՝ Lurer.com