Cryptocurrency Prices by Coinlib

Քերոբյան. ՀՀ-ում բիզնես անելու հիմնական խոչընդոտը ֆինանսական միջոցների անհասանելիությունն է

d684d5a5d680d5b8d5a2d5b5d5a1d5b6 d5b0d5b0 d5b8d682d5b4 d5a2d5abd5a6d5b6d5a5d5bd d5a1d5b6d5a5d5acd5b8d682 d5b0d5abd5b4d5b6d5a1d5afd5a1 6017f486663ef
ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը հանդիպում է ունեցել տեղական թռչնաբուծական մի շարք ընկերությունների ներկայացուցիչների հետ:

Նախարարը տեղեկացրել է, որ 2022 թվականից Հայաստան ներմուծվող թռչնամսի մաքսատուրքը կտրուկ աճելու է, ինչը պետք է դիտարկել որպես հնարավորություն հանրապետությունում թռչնաբուծության ոլորտը զարգացնելու համար։

Վահան Քերոբյանը հորդորել է համատեղ քննարկումների արդյունքում գտնել արդյունավետ միջոցներ թռչնամսի եւ հավկիթի տեղական արտադրության ծավալներն ավելացնելու եւ արտահանումը խթանելու համար:

Խոսելով խնդիրների մասին, էկոնոմիկայի նախարարը շեշտել է, որ Հայաստանում բիզնես անելու հիմնական խոչընդոտը ֆինանսական միջոցների անհասանելիությունն է, եւ անհրաժեշտ է ապահովել բիզնեսի համար ֆինանսների հասանելիությունը, օգնել տեղական արտադրողին գործարկել իր ողջ ներուժը եւ ստեղծել մոդեռնիզացված շուկա։

Ընդգծելով ոլորտում առկա մարտահրավերներին դիմակայելու, ոլորտը զարգացնելու եւ մրցունակ դարձնելու համար գործնական քայլեր ձեռնարկելու կարեւորությունը՝ Վահան Քերոբյանը տեղեկացրել է, որ պետությունն  արդեն իսկ այս ուղղությամբ որոշակի գործողություններ է իրականացնում։ Որպես օրինակ նա, մասնավորապես, նշել է Հայաստանում ագրոպարենային ոլորտի սարքավորումների ֆինանսական վարձակալության՝ լիզինգի պետական աջակցության ծրագրում նախատեսվող փոփոխությունները, որոնց համաձայն ծրագրի շրջանակում ձեռք բերվող սարքավորումների արժեքների հանրագումարի սահմանաչափը 450 մլն դրամից կբարձրանա մինչեւ 1 մլրդ դրամ։

«Հայաստանի թռչնաբույծների միության» նախագահ Սերգեյ Ստեփանյանն էլ  նշել է, որ թռչնամսի արտադրության ծավալների տեսանկյունից ամենահաջողված տարին համարվում է 2019 թվականը։ Նրա խոսքերով՝ 2020-ին արդյունքները թեեւ փոքր-ինչ զիջում են նախորդող տարվա ցուցանիշներին, սակայն բավարար են, ինչը մասամբ պայմանավորված է եղել համավարակով։

Հանդիպման ընթացքում քննարկվել են ներքին եւ արտաքին շուկաներում տեղական թռչնամսի եւ հավկիթի բարձր որակի ապահովմանը եւ մրցունակության բարձրացմանը, իրացման շուկաների ընդլայնմանը, ձվի արտադրության շուկայի օրենսդրական կարգավորմանը, ներմուծվող թռչնամսի որակի վերահսկողության խստացման անհրաժեշտությանը, ոլորտում պետական այլ մեխանիզմների կիրառմանն առնչվող մի շարք հարցեր։

Հանդիպման մասնակիցները կարեւորել  են նաեւ հանրապետությունում պետական աջակցությամբ տոհմային տնտեսության ստեղծումը, ինչը կնվազեցնի տեղական արտադրողների կախվածությունը ներմուծումից։

Աղբյուրը՝ Banks.am