Cryptocurrency Prices by Coinlib

Փաստաբանը սեքսով է զբաղվել առցանց դատական լսումների ժամանակ (տեսանյութ)

d683d5a1d5bdd5bfd5a1d5a2d5a1d5b6d5a8 d5bdd5a5d684d5bdd5b8d5be d5a7 d5a6d5a2d5a1d5b2d5bed5a5d5ac d5a1d5bcd681d5a1d5b6d681 d5a4d5a1 60185e8ec7d07

Ժամանց

Պերուացի փաստաբան Հեկտոր Ռոբլեսը սեքսով է զբաղվել իր հաճախորդուհու հետ առցանց դատական լսումների ժամանակ, որը տեղի էր ունենում Zoom-ի միջոցով: Ուղիղ եթերում տեղի ունեցածին հետևել են դատավորն ու դատարանի այլ աշխատակիցները, գրում է Daily Mail-ը:

Կադրերում երևում է, թե ինչպես է Ռոբլեսը մերկ վիճակում նստում աթոռին, իսկ նրա ծնկների վրա նստում է մերկ հաճախորդուհին: Մինչ զույգը սեքսով է զբաղվում, փաստաբանի օգնականը փորձում է զգուշացնել նրանց, որ ուղիղ եթերում են, սակայն` ապարդյուն:

Ի վերջո, դատավորը հայտարարում է, որ փաստաբանի վարքագիծը խախտում է  հասարակական կարգը, ապա ավարտում է դատական նիստը:

Նշվում է, որ դատավորը հանձնարարել է դատախազությանը անհապաղ հետաքննություն սկսել Ռոբլեսի նկատմամբ: Դեպքից կարճ ժամանակ անց փաստաբանը հեռացվել է աշխատանքից: Տեղական փաստաբանների միավորումը ներքին աուդիտից հետո կարող է զրկել նրան արտոնագրից :

Աղբյուրը՝ Lurer.com