Cryptocurrency Prices by Coinlib

ՎՏԲ-Հայաստան Բանկը ֆինանսավորել է «Թել-Սել» ընկերությանը

d5bed5bfd5a2 d5b0d5a1d5b5d5a1d5bdd5bfd5a1d5b6 d5a2d5a1d5b6d5afd5a8 d686d5abd5b6d5a1d5b6d5bdd5a1d5bed5b8d680d5a5d5ac d5a7 d5a9d5a5 601810a9f3cde
ՎՏԲ-Հայաստան Բանկը եւ «Թել-Սել» ընկերությունը համագործակցում են ավելի քան 10 տարի` վճարահաշվարկային գործարքների սպասարկման շրջանակներում: 2020թ. սկսեցին համագործակցել նաեւ փաստաթղթավարկային գործառնություններով:

ՎՏԲ-Հայաստան Բանկի հետ ընդլայնված համագործակցությունը «Թել-Սել» ՓԲԸ-ին հնարավորություն կտա իրականացնել զարգացման հետագա ծրագրերը. խթանել էլեկտրոնային առեւտրի զարգացումը եւ էլեկտրոնային փողի օգտագործումը, ընդլայնել տերմինալային ցանցը եւ վճարումների ընդունման կետերը, կատարելագործել տեխնիկական հագեցվածությունը եւ ծրագրային ապահովումը՝ հնարավորինս հարմարավետ ու մատչելի դարձնելով վճարումների եւ դրամական փոխանցումների գործընթացը:

«Telcell-ը շարունակում է մնալ Հայաստանի ակնթարթային վճարումների շուկայի առաջատարը՝ տեխնիկական եւ անվտանգության ժամանակակից բոլոր պահանջներին համապատասխանող իր համակարգով: Այն անընդհատ ընդլայնվում է՝ առաջարկելով նորարարական տարբեր ծառայություններ: Telcell տերմինալնային ցանցը սպասարկում է ավելի քան 3500 տերմինալներ Հայաստանի բոլոր մարզերում: Telcell Wallet էլեկտրոնային դրամապանակից ակտիվ օգտվում է 200 հազարից ավելի օգտատեր: Ներկայումս ընկերության համակարգի միջոցով ընդունվում են վճարումներ շուրջ 450 ծառայությունների դիմաց»,- ասված է հաղորդագրության մեջ:

Telcell-ի ծառայությունների շնորհիվ՝ 2012թ. ՎՏԲ-Հայաստան Բանկն անցում կատարեց վճարային տերմինալների միջոցով հաճախորդների ինքնասպասարկմանը՝ վերջիններիս հնարավորություն ընձեռելով արագ եւ հարմարավետ կատարել տարատեսակ վճարումներ ու փոխանցումներ, քարտային եւ բանկային հաշիվների, ավանդների համալրում, վարկերի մարում` ըստ ժամանակացույցի եւ վաղաժամկետ:

«Թել-Սել» ընկերության հետ համատեղ բանկը մեկնարկել է նաեւ հեռահար ծառայություն, որի շնորհիվ հաճախորդները կարող են դրամական արագ փոխանցումներ ստանալ բանկի քարտերին: Հաճախորդին ընդամենն անհրաժեշտ է Telcell վճարային տերմինալի «ՎՏԲ-Հայաստան Բանկ» բաժնից ընտրել «Դրամական փոխանցման ստացում» դաշտը եւ լրացնել անհրաժեշտ տվյալները՝ քարտի համարը, որին փոխանցվելու է դրամական փոխանցումը, դրամական փոխանցման ծածկագիրը, փոխանցման արժույթն ու գումարը, փոխանցման ստացման նախընտրելի արժույթը, բջջային հեռախոսահամարը:

Բանկի կողմից տրամադրվող վարկային պրոդուկտներն ու ֆինանսական գործիքներն ուղղված են ձեռնարկատերերի տարատեսակ խնդիրների լուծմանը՝ բիզնեսի զարգացման տարբեր փուլերում: Վարկային պրոդուկտները տրամադրվում են առեւտրային գործարքների ֆինանսավորման, կարճաժամկետ ներդրումների, հիմնական եւ շրջանառու միջոցների համալրման, ինչպես նաեւ հաճախորդների կրեդիտորական պարտքերի մարման նպատակով:

Յուրաքանչյուր հաճախորդի նկատմամբ ՎՏԲ-Հայաստան Բանկը կիրառում է ֆինանսավորման անհատական ճկուն մոտեցում՝ հաշվի առնելով բիզնես գործունեության առանձնահատկությունները:

ՎՏԲ-Հայաստան Բանկի փոքր եւ միջին բիզնեսի վարկավորման պրոդուկտների վերաբերյալ  մանրամասն տեղեկատվություն կարելի է ստանալ բանկի պաշտոնական կայքում, բանկի մասնաճյուղերում կամ զանգահարելով Կոնտակտային կենտրոն՝ 87-87 հեռախոսահամարով:

Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից:

Աղբյուրը՝ Banks.am