Cryptocurrency Prices by Coinlib

Ստեփանակերտի պետական դրամատիկական թատրոնի գեղարվեստական ղեկավարն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

d5bdd5bfd5a5d683d5a1d5b6d5a1d5afd5a5d680d5bfd5ab d5bad5a5d5bfd5a1d5afd5a1d5b6 d5a4d680d5a1d5b4d5a1d5bfd5abd5afd5a1d5afd5a1d5b6 d5a9 60181b5590949

Արցախ

a0d44bffed0f7929aad25fc33bd35287

Ստեփանակերտի պետական դրամատիկական թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռուզաննա Խաչատրյանը պաշտոնից ազատման դիմում է ներկայացրել ԱՀ ԿԳՄՍ նախարար Լուսինե Ղարախանյանին։ Այս մասին Ռուզաննա Խաչատրյանը գրել է Ֆեյսբուքի իր էջում:

«Հինգ հետաքրքիր, բայց դժվար ու մաքառումով լի տարիներ, բազմաթիվ խոչընդոտներով, բայց պայքարի ոգով հարուստ, դիտավորյալ խանգարողներով, բայց և աջակցող, թևութիկունք լինող մարդկանցով տարիներ, հուսահատության և ոգևորության, սիրո և համերաշխության տարիներ:

Այս շարքը երկար է, ասելիքս նույնպես, բայց կուզեմ, որ բառերի փոխարեն խոսեն արդեն հիշողություն դարձած աշխատանքները, որոնք կերտվել են իմ թիմի քրտնաջան ու նվիրական աշխատանքի արդյունքում:

Ես շնորհակալ եմ մարդկանց, ովքեր վստահել ու հավատացել են ինձ, ովքեր աշխատել և պայքարել են ինձ հետ, ովքեր լսել ու աջակցել են իմ բոլոր նախաձեռնություններին, ովքեր անհամբեր սպասել և ուրախացել են թատրոնի հաջողություններով։ Շնորհակալ եմ անգամ նրանց, ովքեր քննադատել, երբեմն, նաև խոչընդոտել են․ դուք ինձ ավելի ուժեղ դառնալու հնարավորություն եք տվել: Շնորհակալ եմ Ստեփանակերտի թատրոնի հարազատ կոլեկտիվ` խենթ ու խելառ օրերի ու տարիների համար, դժվար ու հուսահատ, ուրախ ու երջանիկ օրերի համար, կկարոտեմ։ Շնորհակալ եմ Մշակույթի բոլոր չորս նախարարներին` Նարինե Աղաբալյանին, Սերգեյ Շահվերդյանին, Լեռնիկ Հովհաննիսյանին, Լուսինե Ղարախանյանին․ Ձեր բոլորի հետ էլ կառուցողական և հետաքրքիր ծրագրեր ենք իրականացրել և նախաձեռնել։ Շնորհակալ եմ իմ ամենասիրելի հանդիսատեսին՝ (Արցախի հանդիսատես, դու ուրիշ ես) թատրոնի յուրաքանչյուր ներկայացումը տոնի վերածելու համար, ձեր հավատարմության, սիրո ու ազնվության, անհամբերությամբ նոր ներկայացումներին սպասելու համար, կկարոտեմ անչափ։

Ես հեռանում եմ բաց ու մաքուր խղճով, երբևէ դիտավորյալ որևէ արարք, որը կարող էր ի վնաս լինել որևէ մեկին կամ որևէ գործի, չեմ գործել։

Թող ներեն մարդիկ, որոնց գուցե ոչ գիտակցաբար նեղացրել եմ կամ վիրավորել: Հավատացեք՝ ցանկանությունս միայն հանուն թատրոնի բարօրության գործելն է եղել: 

Այո, ճանապարհը կանաչ չէր, ավելին՝ անհարթ ու քարքարոտ էր, և այն հաղթահարելու ընթացքը միշտ չէ, որ սահուն է եղել, բայց սերը առ թատրոն, առ հայրենիք, առ ժողովուրդ ուժ ու կորով է ներշնչել մեզ աշխատելու:

Այսօր մեր բոլորի հոգին ու սիրտն էլ առաջվանը չէ, մեր բոլորի երզանքներն ու նպատակներն էլ առաջվանը չեն, մենք էլ էլ առաջվանը չենք:

Երազանք դարձավ Արցախը և նրան ավելի լավը դարձնելու մեր բոլորի մեծ ու փոքր նպատակները:

Եվ ինչպես ասում է Հելգասոնը՝ Պատերազմը սպանում է բոլորին, նույնիսկ նրանց, ովքեր կենդանի են մնացել։

Բայց մենք ապրելու ուժ կգտնենք»,- գրել է նա:

Աղբյուրը՝ Lurer.com