Cryptocurrency Prices by Coinlib

Սուբյեկտիվ ամբիցիանե՞ր, թե՞ պաշտոնական տեղեկատվություն. համացանցը քննարկում է՝ ով էր իրականում ադրբեջանական քարոզչության «տակ մնացել»

d5bdd5b8d682d5a2d5b5d5a5d5afd5bfd5abd5be d5a1d5b4d5a2d5abd681d5abd5a1d5b6d5a5d59ed680 d5a9d5a5d59e d5bad5a1d5b7d5bfd5b8d5b6d5a1d5af 6017e78f5979b

Հասարակություն

Ես որևէ կեղծ ինֆորմացիա չեմ տրամադրել: Որևէ բառ հիշո՞ւմ եք, որ ես ասել եմ «հաղթում ենք»:  400 հրապարակում եմ ունեցել, մոտավորապես 170 հրապարակում եղել է «հաղթելու ենք», ոչ թե «հաղթում ենք»: Այս մասին հայտարարել է պատերազմի օրերին բոլորին հուսադրող Արծրուն Հովհաննիսյանը:

Այդ օրերին համայն հայության սերն ու վստահությունը վայելող Արծրուն Հովհաննիսյանի խոսքը որևէ մեկը կասկածի տակ չէր դնում:

Պատերազմից հետո, երբ պարզվեց, որ հասարակությանը մատուցված պաշտոնական ինֆորմացիան հեռու է իրական լինելուց, Արծրուն Հովհաննիսյանը հայտարարեց, որ ինքը հույս է ունեցել, որ հաղթելու ենք: Ստացվում է, որ պատերազմի օրերին ՊՆ ներկայացուցիչը, որից հասարակությունը ինֆորմացիա է ստացել որպես առաջին ձեռքից, առաջնորդվել է սուբյեկտիվ ամբիցիաներով:

Համացանցում հայ օգտատերերը բուռն քննարկում են սկսել  Արծրուն Հովհաննիսյանի այս հայտարարության վերաբերյալ:

Ստերև ներկայացնում ենք քննարկումների քաղվածքը և այն տեսանյութը, որտեղ Արծրուն Հովհաննիսյանը վստահեցնում է, որ, այնուամենայնիվ, #հաղթելուենք և ադրբեջանական քարոզչության տակ մնացած է համարում բոլոր նրանց, ովքեր այդ օրերին սթափ էին դատում:

Աղբյուրը՝ Lurer.com