Cryptocurrency Prices by Coinlib

Չենք ամուսնացել Նիկոլ Փաշինյանի հետ, որ դավաճանեինք․ Էդմոն Մարուքյան

d5b9d5a5d5b6d684 d5a1d5b4d5b8d682d5bdd5b6d5a1d681d5a5d5ac d5b6d5abd5afd5b8d5ac d683d5a1d5b7d5abd5b6d5b5d5a1d5b6d5ab d5b0d5a5d5bf d5b8 60185014e3e6f

Քաղաքական

7d0f03205d34da34f3c057572ef81b4b

«Դուք ինձ համար համարվում եք պարտության և դավաճանության սիմվոլ։ Չե՞ք պատրաստվում Ձեր դավաճանական քայլերից հետո լքել Խորհրդարանը, քանի որ Ձեզ ընտրել են որպես Փաշինյանի աջակից։ Ինքներդ եք ասել՝ ի՞նչ տարբերություն՝ ե՞ս, թե՞ Նիկոլ Փաշինյանը»,- այսօր «Ազատության» եթերում օգտատիրոջ հնչեցրած հետևյալ հարցին, ԼՀԿ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը պատասխանեց․ «Երբեք չեմ ասել՝ ի՞նչ տարբերություն՝ ե՞ս, թե Նիկոլ Փաշինյանը։ Դա մեղմ ասած՝ սուտ է, եթե ոչ միայն՝ լկտի սուտ։ Ինչ վերաբերում է դավաճանությանը, ուզում եմ հասկանալ՝ ո՞ւմ եմ դավաճանել և ո՞նց։ Չենք ամուսնացել ոչ ոքի հետ, այդ թվում նաև՝ Նիկոլ Փաշինյանի հետ, որ դավաճանեինք։ Ավելին ասեմ՝ փորձ է արվում իմ բառամթերքն օգտագործել պարտության սիմվոլի։ Այո, այսօրվա քաղաքական ուժը՝ Նիկոլ Փաշինյանը և նրա քաղաքական միավորը, վերջին պատերազմի մեր պարտության սիմվոլն է, մեր ջախջախման սիմվոլն է, և մեզ այս արհավիրքը բերելու սիմվոլն է։ Դա արդեն դաջված է։ Պատմաբաններն արդեն գրել են դրա մասին։ Մենք չենք լինի, բայց սերունդները կկարդան»,- եզրափակեց ԼՀԿ ղեկավարը։

 

Աղբյուրը՝ Lurer.com