Cryptocurrency Prices by Coinlib

Ունենք տաղանդավոր երիտասարդներ, որոնք գնում են արտասահման և շատ բարձր վարձատրվող աշխատանքներով են զբաղվում, և ճիշտ են անում. ԿԳՄՍ նախարար

d5b8d682d5b6d5a5d5b6d684 d5bfd5a1d5b2d5a1d5b6d5a4d5a1d5bed5b8d680 d5a5d680d5abd5bfd5a1d5bdd5a1d680d5a4d5b6d5a5d680 d5b8d680d5b8d5b6 6017f13cc6f93

Հասարակություն

863fcd2d571bfc803e54714adffb0f19

Գիտությունն ու կրթությունը պետք է լինեն ամեն ինչի կենտրոնում, դրանք մի ամբողջություն են և արհեստական է ցանկացած փորձ բարձրագույն կրթությունը գիտությունից անջատելու․ մեկն առանց մյուսի գոյություն ունենալ չի կարող: Այս մասին ԱԺ-ում հայտարարել է կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը։

Նրա խոսքով՝ անվտանգությունը սկսվում է կրթությունից և ֆիզիակական ու ռազմական առումով անվտանգ կարող է լինել այն դեպքում, երբ «միտքն է անվտանգ». «Որպեսզի դուք տաք որակյալ բարձրագույն կրթություն, պետք է լինեք գիտության ակտիվ պուլսի վրա, այսպես ասած, որ տեղյակ լինեք՝ ինչ է կատարվում, որպեսզի տաք բարձրագույն որակյալ կրթություն։ Մյուս կողմից, որպեսզի գիտությամբ կարողանաք զբաղվել, պետք է ունենաք որակյալ բարձրագույն կրթություն ստացած կադրեր։ Առանց մեկի մյուսը գոյություն ունենալ չի կարող։ Այստեղ մենք լրջագույն խնդիր ունենք»,-ասել է նա։

Ըստ նախարարի՝ անվտանգություն ասելով պետք է հասկանալ «ուժեղ միտք ու ճիշտ գաղափար»։

«Անվտանգությունը պետք է սկսվի մեր գիտակցության մեջ։ Եթե մենք մեր առջև խնդիր դնենք այնքան ռազմարդյունաբերություն ունենալ, որ, չգիտեմ՝ աշխարհի հսկաների հետ հավասարը հավասարի խոսել, ես որևիցե պնդում չեմ անի այստեղ, բայց կարծում եմ՝ մտածելու առիթ կա։ Առանձին ուղղություններում, այո, մենք կարող ենք գրանցել արդյունք, որը չի կարող գրանցել կամ որը չի հաջողվի գրանցել գերտերություններին, որտովհետև սա մտքի արդյունք է։ Էն մյուսը տնտեսական արդյունք է։ Միտքը անսահմանափակ է, մեր մտքի մեծությունը կապ չունի մեր երկրի տարածքային մեծության ու տնտեսության ցուցանիշների հետ»,- ասել է նախարարը։

Դումանյանը նշել է, որ պետք է լուրջ վերաբերվել գիտությանը և դա անել ոչ միայն խոսքով. «Այս ֆինանսավորումը, որ այսօր ունենք գիտության, որևէ հրաշք մի սպասեք, որ տեղի կունենա գիտական աշխարհում՝ նման համեստ գումարների դեպքում։ Պիտի մտածենք։ Պետք է ձգտում լինի գիտնական, դասախոս դառնալու, բուհում աշխատելու։ Չունենք այսօր այդ մրցակցությունը։ Ունենք շատ տաղանդավոր երիտասարդներ, շատ, էապես ավելի տաղանդավոր, քան որոշ մեր այլ երիտասարդներ, բայց այդ տաղանդավորներից շատերը, ցավոք սրտի, շատ բարձր գնահատվելով իրենց պրոֆեսիայով, ի՞նչ են անում՝ գնում են արտասահման և շատ բարձր վարձատրվող աշխատանքներով են զբաղվում, և ճիշտ են անում»,- ասել է ԿԳՄՍ նախարարը։

Աղբյուրը՝ Lurer.com