Cryptocurrency Prices by Coinlib

Որևէ բառ հիշո՞ւմ եք, որ ես ասել եմ «հաղթում ենք». Արծրուն Հովհաննիսյան

d5b8d680d687d5a7 d5a2d5a1d5bc d5b0d5abd5b7d5b8d59ed682d5b4 d5a5d684 d5b8d680 d5a5d5bd d5a1d5bdd5a5d5ac d5a5d5b4 d5b0d5a1d5b2d5a9 6017c3894adec

Հասարակություն

Որևէ բառ հիշո՞ւմ եք, որ ես ասել եմ «հաղթում ենք»: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարեց Արծրուն Հովհաննիսյանը՝ պատասխանելով  այն հարցին, թե ինչու այդպես եղավ, որ ինքն ասում էր հաղթում ենք, սակայն պարզվեց, որ պարտվում ենք:

«Միջազգային մի կառույց պատերազմից 1 ամիս հետո, 44 օրերի ընթացքում իմ ամբողջ հայտարարությունները մանրամասն վերլուծել ու տվել է ինձ: 400 հրապարակում եմ ունեցել, մոտավորապես 170 հրապարակում եղել է հաղթելու ենք, ոչ թե հաղթում ենք: Դրանք խիստ տարբեր բաներ են: Մոտավորապես այդքան հրապարակում էլ եղել է, որ վիճակը շատ ծանր է, սա գոյության պատերազմ է ու նմանատիպ սթափեցնող հրապարակումներ:

Այսինքն, փորձագետներն իրենց գնահատականը տալիս են, թե ինչպես է քարոզչություն իրականացվել, շատ ճիշտ պրապորցիաներով է եղել: Քանի որ մենք այսօր պարտվել ենք, բոլորիս մոտ շատ էմոցիոնալ ծանր վիճակ է, ուզում ենք մեզ մեջ դավաճաններ գտնել: Շատ ցավում եմ, որ զինվորականներից եք ուզում դավաճան գտնել»:

Աղբյուրը՝ Lurer.com