Cryptocurrency Prices by Coinlib

Ով լափել ու թալանել է զինվորի բաժինը, մեր բանակը, նա էլ մեր զինվորի վրա կրակել է թիկունքից․ Նորայր Նորիկյան

d5b8d5be d5acd5a1d683d5a5d5ac d5b8d682 d5a9d5a1d5acd5a1d5b6d5a5d5ac d5a7 d5a6d5abd5b6d5bed5b8d680d5ab d5a2d5a1d5aad5abd5b6d5a8 d5b4d5a5 6017e301ce6dd

Բլոգոսֆերա

a234fefe2fd73794de822f48cf1f91a7

Փաստաբան Նորայր Նորիկյանը գրառում է կատարել․

«Ով լափել ու թալանել է զինվորի բաժինը, մեր բանակը, նա էլ մեր զինվորի վրա կրակել է թիկունքից։

 Պաշտպանության նախարարությանը մատակարարվել է ավելի հին հրանոթի կրակոցներ՝ պայմանագրով նախատեսվածի փոխարեն, որի արդյունքում խարդախությամբ հափշտակվել է առանձնապես խոշոր չափերի հասնող գումար՝ 1.083.000 ԱՄՆ դոլար։   Եթե այս մեղադրանքը հիմնավոր է, և մեղադրվող անձանց մեղքը վերջնարդյունքում կհիմնավորվի դատարանի կողմից, ուրեմն սա մեր համընդհանուր ողբերգությունն է, որ անգամ 2018թ․ իշխանափոխությունից հետո որոշ մարդիկ մտածել են, որ կարող են բանակի հաշվի հղփանալ ու հարստանալ, թալանել բանակը, սեփական զինվորին։   Այստեղ է պետք փնտրել պարտության խորքային պատճառները և արձանագրել, որ ով լափել ու թալանել է զինվորի բաժինը, մեր բանակը, նա էլ մեր զինվորի վրա կրակել է թիկունքից։   Վաղ թե ուշ բոլորը պատասխան են տալու այս խայտառակությունների համար։ Հ․Գ․ Մատակարարաը միայնակ չէր կարող իրականացնել այսպիսի ենթադրյալ հանցավոր արարք՝ առանց ազդեցիկ հովանավորների ու չինովնիկների։   Ասե՛ք, թե ովքե՞ր են մասնակիցները ու բացահայտե՛ք ամբողջ շղթան»։ 

Աղբյուրը՝ Lurer.com