Cryptocurrency Prices by Coinlib

Շատ բան տեսա ու զգացի վերջին տարիներին. Սիրուշո

d5b7d5a1d5bf d5a2d5a1d5b6 d5bfd5a5d5bdd5a1 d5b8d682 d5a6d5a3d5a1d681d5ab d5bed5a5d680d5bbd5abd5b6 d5bfd5a1d680d5abd5b6d5a5d680d5abd5b6 6018299a5ffca

Բլոգոսֆերա

67573e3ce47dd31c44f8074556bafb76

Երգչուհի Սիրուշոն Ինստագրամի իր միկրոբլոգում տեսանյութ է հրապարակել և կից գրել.

«Շատ բան տեսա ու զգացի վերջին տարիներին ու շատ բան կարող եմ ասել…
Բայց հիմա դրա ժամանակը չէ: Միակ բանը, որ հիմա ուզում եմ ասել այս է.
Արցախ…
Շնորհակալ եմ քեզ, Արցախ, որ քեզնով հպարտացել եմ, որ անկախ քո տեսած դժվարություններից, դարեր շարունակ չարչարված հողիդ վրա պահել ես հայկական մշակույթն ու ոգին։ Շնորհակալ եմ, որ քո պատերազմած գրկում ավելի խաղաղ եմ ինձ զգացել, քան որևէ երկրում, որ երբևէ եղել եմ։ Շնորհակալ եմ, որ չնայած նրան, թե քանի անգամ ես դավաճանվել, խոցվել, վիրավորվել, միևնույն է՝ յուրաքանչյուր հայի ընդունել ես գրկաբաց, ժպիտով, փաթաթվել ու բաց չես թողել… Մենք քեզ բաց թողեցինք։ Ների՛ր, ների՛ր նրանց, ովքեր չգնահատեցին քեզ, ովքեր արժեքդ չհասկացան ու քեզ բեռ համարեցին։ Իմացի՛ր, որ քեզ համար պայքարողներ եղել են ու շատ են եղել, որ մինչև վերջին վայրկյանն ամուր կանգնել են, մինչև վերջին շունչը պայքարել են ու պատրաստ էին ամբողջ կյանք պայքարել. դա է հայի իրական տեսակը։
Ես հրաժարվում եմ ինձ պարտվող ու խեղճացած զգալ՝ դու այդպիսի սերնդի չես արժանի, դու հպարտ ու գլուխդ բարձր ես միշտ եղել, ու ես էլ կլինեմ քո պես։

Շնորհակալ եմ, որ ինձ տվել ես հիանալի, մաքուր ու լավ ընկերներ։ Շնորհակալ եմ, որ ինձ տվել ես լեռներիդ պես ամուր, պայքարող ու ազնիվ ամուսին ու երկու որդի, որոնք, խոստանում եմ, կմեծանան որպես հպարտ ԱՐՑԱԽՑԻՆԵՐ»։

Աղբյուրը՝ Lurer.com