Cryptocurrency Prices by Coinlib

Նարեկ Բաբայանը աշխատանքից ազատման դիմում է գրել

d5b6d5a1d680d5a5d5af d5a2d5a1d5a2d5a1d5b5d5a1d5b6d5a8 d5a1d5b7d5add5a1d5bfd5a1d5b6d684d5abd681 d5a1d5a6d5a1d5bfd5b4d5a1d5b6 d5a4d5ab 6017aec9310a0

Քաղաքական

16fd2ee7a08538274c8efc0457dfa4bf

Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Նարեկ Բաբայանը, որը ԱԺ փոխխոսնակ Լենա Նազարյանի ամուսինն է, մեր տեղեկություններով՝ աշխատանքից ազատման դիմում է գրել, և այս պահին կոմիտեում հավաքել է վարչության պետերին և հրաժեշտ է տալիս նրանց։

Մեր աղբյուրները փոխանցեցին, որ նման որոշման պատճառը տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանի հետ շատ լարված հարաբերություններն են, մասնավորապես՝ Պապիկյանը Բաբայանին արգելել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի և կառավարության հետ ուղիղ շփումներ ունենալ, և Բաբայանը այդ անելանելի իրավիճակից լուծումը տեսել է դիմում գրելն ու հեռանալը։

Աղբյուրը՝ Lurer.com