Cryptocurrency Prices by Coinlib

Նարեկ Բաբայանը՝ իր և Սուրեն Պապիկյանի հարաբերությունների մասին

d5b6d5a1d680d5a5d5af d5a2d5a1d5a2d5a1d5b5d5a1d5b6d5a8d59d d5abd680 d687 d5bdd5b8d682d680d5a5d5b6 d5bad5a1d5bad5abd5afd5b5d5a1d5b6d5ab 6017ca8e80d80

Քաղաքական

d2dc6b7f7b75a9893811223eb3b8ae96

Այսօր համացանցում տեղեկություն տարածվեց այն մասին, որն Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Նարեկ Բաբայանը, որը ԱԺ փոխխոսնակ Լենա Նազարյանի ամուսինն է, աշխատանքից ազատման դիմում է գրել: Տեղեկությունը ճշտելու նպատակով Լուրեր.com-ը կապ հաստատեց Նարեկ Բաբայանի հետ, որը հաստատեց այն. «Այո՛, ես աշխատանքից ազատման դիմում եմ ներկայացրել, որի մասին հայտնել եմ նաև իմ Ֆեյսբուքյան էջում»,- նշեց նա:

Նարեկ Բաբայանի աշխատանքից ազատման դիմում գրելոեւ հետ մեկտեղ շրջանառվում էր նաև տեղեկություն այն մասին, որ նման որոշման պատճառը տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանի հետ շատ լարված հարաբերություններն են, մասնավորապես՝ Պապիկյանը Բաբայանին արգելել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի և կառավարության հետ ուղիղ շփումներ ունենալ, և Բաբայանը այդ անելանելի իրավիճակից լուծումը տեսել է դիմում գրելն ու հեռանալը։

Անդրադառնալով այդ տեղեկությանը՝ Նարեկ Բաբայանն ասաց. «Դա հորինվածք է և ցնդաբանություն: Իմ աշխատանքից դուրս գալու պատճառը ներքին աշխատանքային հարց է, որը մեկնաբանման կարիք չունի»,- ընդգծեց նա:

Մեկնաբանություն ստանալու նպատակով կապ հաստատեցինք նաև Սուրեն Պապիկյանի խոսնակի հետ, ով նշեց. «Նման բան չկա, Բաբայանը իր դիմումի համաձայն է դուրս եկել աշխատանքից, ավել բան չկա մեկնաբանելու»:

Հարգելի հայրենակիցներ Հայտնում եմ, որ այսօր Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահի պաշտոնը թողնելու դիմում եմ…

Posted by Նարեկ Բաբայան — Narek Babayan on Sunday, January 31, 2021

Զվարթ Պետրոսյան

Աղբյուրը՝ Lurer.com