Cryptocurrency Prices by Coinlib

Մեծ Բրիտանիան $1 մլրդ է ուղղում հեռանկարային տեխնոլոգիաների հետազոտությանը

d5b4d5a5d5ae d5a2d680d5abd5bfd5a1d5b6d5abd5a1d5b6 1 d5b4d5acd680d5a4 d5a7 d5b8d682d5b2d5b2d5b8d682d5b4 d5b0d5a5d5bcd5a1d5b6d5afd5a1d680 601810b0a75ed
Մեծ Բրիտանիայի Ֆինանսների նախարարությունը որոշում է կայացրել £800 մլն (ավելի քան $1 մլրդ) հատկացնել հեռանկարային տեխնոլոգիաների հետազոտությունների գործակալության ստեղծման համար (աշխատանքային անվանումը՝ Advanced Research Projects Agency, Arpa), հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Financial Times-ը:

«Մեծ Բրիտանիայի հեռանկարային տեխնոլոգիաների հետազոտությունների նոր գործակալությունը հնարավորություն կունենա փորձարկել ֆինանսավորման նոր մոդելներ՝ աջակցելու համար երկրում առաջադեմ, բարձր ռիսկային եւ ծախսատար գիտական հետազոտություններին»,- նշել են նախարարությունում:

Օքսֆորդի համալսարանի մասնագետների կարծիքով՝ բրիտանական իշխանությունները, որպես կանոն, խուսափում են «շատ հավակնոտ ներդրումներից»՝ վախենալով պետական միջոցների անարդյունավետ ծախսից:

Նոր գործակալությունը «հնարավորություն է ընձեռում լուծել կարճաժամկետ նպատակների առաջնահերթության եւ ընթացիկ էկոհամակարգում հետազոտությունների ֆինանսավորման աջակցության բացակայության խնդիրը»,- ասված է վերլուծաբանների զեկույցում, որը պատրաստվել է Մեծ Բրիտանիայի օրենսդիրների խնդրանքով:

Աղբյուրը՝ Banks.am