Cryptocurrency Prices by Coinlib

ՄԱԿ-ը կոչ է անում անհապաղ ազատ արձակել Ղարաբաղում գերեվարված անձանց

d5b4d5a1d5af d5a8 d5afd5b8d5b9 d5a7 d5a1d5b6d5b8d682d5b4 d5a1d5b6d5b0d5a1d5bad5a1d5b2 d5a1d5a6d5a1d5bf d5a1d680d5b1d5a1d5afd5a5d5ac d5b2 601809e7b4ecc

Արտաքին Քաղաքական

5773828090be96cccbed408f0b0b7be3

ՄԱԿ-ի մարդու իրավունքների հարցերով փորձագետները Ժնևում կոչ են արել ազատ արձակել Լեռնային Ղարաբաղում գերեվարված զինվորականներին և քաղաքացիական անձանց, ինչպես նաև վերադարձնել աճյուններն իրենց ընտանիքներին:

«Բոլոր մարդիկ, ովքեր հակամարտության բերումով զրկվել են ազատությունից, պետք է կարողանան տուն վերադառնալ»,- ասվում է փորձագետների համատեղ հայտարարությունում:

ՄԱԿ-ի փորձագետները նախազգուշացնում են, որ անհետ կորածների մասին տեղեկություններ չհայտնելը կամ աճյունների վերադարձը մերժելը կարող է գնահատվել որպես «բռնի անհետացում»:

«Մեզ մտահոգում են հաղորդագրություններն այն մասին, որ գերիները և միջազգային իրավունքի պաշտպանության ներքո գտնվող այլ անձինք բռնի եղանակով անհետանում են, ենթարկվում են արտադատարանական մահապատժի, կտտանքների և այլ տեսակի վատ վերաբերմունքի»,- հայտարարում են փորձագետները:

Նրանք Ադրբեջանի և Հայաստանի իշխանություններին կոչ են անում «մանրակրկիտ, արագ, անկախ և անկողմնակալ եղանակով ստուգել զինված հակամարտության ընթացքում և դրանից հետո մարդու իրավունքների ոտնահարման մասին վկայող հաղորդագրությունները և պատասխանատվության ենթարկել մեղավորներին»:

Այդ հայտարարությունը ստորագրել են ՄԱԿ-ի 7 փորձագետներ, այդ թվում` կտտանքների հարցով հատուկ զեկուցող Նիլս Մելցերը, արտադատարանական մահապատիժների հարցերով հատուկ զեկուցող Ագնես Կալամարը և բռնի անհետացումների հարցերով ՄԱԿ-ի աշխատանքային խմբի անդամները:

Աղբյուրը՝ Lurer.com