Cryptocurrency Prices by Coinlib

«Ճիշտ չէ, որ ես հրապարակել եմ Մեսսիի պայմանագիրը: Սա կատակ չէ, գործը կգնա դատարան»․ Բարտոմեու

d5b3d5abd5b7d5bf d5b9d5a7 d5b8d680 d5a5d5bd d5b0d680d5a1d5bad5a1d680d5a1d5afd5a5d5ac d5a5d5b4 d5b4d5a5d5bdd5bdd5abd5ab d5bad5a1d5b5 60183a92398c4

«Բարսելոնայի» նախկին նախագահ Խոսեպ Բարտոմեուն ասել է, որ ինքը կապ չունի կատալոնական ակումբի ավագ Լիոնել Մեսսիի պայմանագրի վերաբերյալ լրատվամիջոցների տեղեկատվության հետ:

«Բացարձակապես ճիշտ չէ, որ ես հրապարակել եմ այս պայմանագիրը:

Սա շատ լուրջ խնդիր է, արգելվում է պրոֆեսիոնալների պայմանագրերի փոխանցումը: Հեշտ է հայտնվել ԶԼՄ-ներում և ինչ-որ մեկին մեղադրել, բայց մենք այստեղ չենք կատակում, գործը կգնա դատարան:

Մեսսին արժանի է այն ամենին, ինչ ստանում է սպորտային և առևտրային տեսանկյունից: Եթե ​​չլիներ համաճարակը, ակումբը կկարողանար առանց խնդիրների վճարել այդ գումարները»,- ասել է Բարտոմեուն:

Հիշեցնենք, որ El Mundo-ն բացահայտել է արգենտինացու գործող պայմանագրի մանրամասները, որը համաձայնեցվել էր 2017 թվականի նոյեմբերին (ուժի մեջ է մինչև այս տարվա հունիսի 30-ը): Լրագրողները նույնիսկ սքրինշոթեր են հրապարակել. նրանք պնդում են, որ ստացել են պայմանագրի պատճենը: Արտահոսքի երկու հավանական աղբյուր կա՝ Բարտոմեուի թիմը (վրեժ) կամ «Բարսայի» նախագահի թեկնածուներից մեկը (որպես արդարացում երկրպագուներին, եթե Լեոն հեռանա):

Այսպիսով, սպորտի պատմության մեջ ամենամեծ պայմանագիրը կարծես սա է (կրկին՝ սա El Mundo-ի տարբերակն է, բայց ոչ ոք չի հերքել թեզիսները):

  • 4 տարվա պայմանագրի ընդհանուր արժեքը 555,237,619 եվրո է: Ժամկետը լրանալուց 5 ամիս առաջ Մեսսին պայմանագրով արդեն վաստակել է 511 540 545 եվրո:
  • Պայմանագիրը նախատեսում է 1,168,964 եվրո պարգևավճար մեկ մրցաշրջանի 60% խաղերին մասնակցելու համար: Խաղացված է հանդիպումը, որում Լեոն խաղացել է 45 րոպե, իսկ մյուս խաղացողները, ըստ As-ի, ունեն 60 րոպե:
  • 3,548,644 եվրո պարգևավճար է շնորհվում Մեսսիի Չեմպիոնների լիգայի եզրափակչում հաղթելու համար, և 1,656,034 եվրո՝ Չեմպիոնների լիգային մասնակցելու համար: Իսպանիայի գավաթում տարած հաղթանակը գնահատվում է 104 372 եվրո:
  • Պայմանագրի երկարացման բոնուս` 115,225,000:
  • Հավատարմության բոնուս՝ գրեթե 78 միլիոն (77 929 955):
  • Արդյունքում, Լեոն ստանում էր միջինը 138 միլիոն մեկ մրցաշրջանում՝ հաշվի առնելով բոնուսները (խոսքը հարկերից առաջ վճարումների մասին է):

Սիրարփի Աղաբաբյան