Cryptocurrency Prices by Coinlib

Ղարաբաղյան կարգավորման գործընթացը պետք է քննարկվի նաև Թուրքիայի հետ․ Մեդվեդև

d5b2d5a1d680d5a1d5a2d5a1d5b2d5b5d5a1d5b6 d5afd5a1d680d5a3d5a1d5bed5b8d680d5b4d5a1d5b6 d5a3d5b8d680d5aed5a8d5b6d5a9d5a1d681d5a8 d5ba 6017ce00306a4

Արտաքին Քաղաքական

bd4c4d2003693975e2c2ee0aa07ab944

Ղարաբաղյան կարգավորման հարցը պետք է քննարկվի նաև Թուրքիայի հետ, այդպիսին են տարածաշրջանի իրողությունները, ասել է ՌԴ Անվտանգության խորհրդի նախագահի տեղակալ Դմիտրի Մեդվեդևը: «Թուրքիան մեր հարևանն է և շատ կարևոր գործընկեր: Ադրբեջանի համար շատ մոտ երկիր է: Այս գործոնը չի կարող անտեսվել», — ասել է Մեդվեդևը լրագրողներին տված հարցազրույցում։ Նրա խոսքով, Մոսկվան և Անկարան արդյունավետ երկխոսություն են կառուցել, երկու երկրների նախագահներն անընդհատ շփվում են այս թեմայի շուրջ, որոշվել է ստեղծել ընդհանուր կառավարման հատուկ վերահսկման կենտրոն, որին մասնակցում են Թուրքիայի և Ռուսաստանի պաշտոնատար անձինք: «Ռուս֊թուրքական համատեղ կենտրոնը նաև ընդհանուր կայունացման տարր է: Բայց ես դա չեմ գնահատում՝ որպես որևէ երկարաժամկետ քաղաքականության տարր կամ չեմ դիտարկում՝ որպես դավադրության տեսություններից մեկը: Մենք պարզապես պետք է հաշվի առնենք մեր տարածաշրջանում առկա իրողությունները: Իսկ իրողություններն այնպիսին են, որ այսօր այդ հարցը պետք է քննարկվի Թուրքիայի մեր գործընկերների հետ», — ասել է Մեդվեդևը:

Աղբյուրը՝ Lurer.com