Cryptocurrency Prices by Coinlib

Հետախուզությունը տվեց տվյալներ, որ անձամբ ինձ ուզում են խփել. Արծրուն Հովհաննիսյան

d5b0d5a5d5bfd5a1d5add5b8d682d5a6d5b8d682d5a9d5b5d5b8d682d5b6d5a8 d5bfd5bed5a5d681 d5bfd5bed5b5d5a1d5acd5b6d5a5d680 d5b8d680 d5a1d5b6 6017b575cae5b

Հասարակություն

4a39611e82b2bcaa756d8bf8720fc719

Արծրուն Հովհաննիսյանը լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում ասաց, որ որպես զինվորական մինչև վերջին պահն  էլ պարտավոր էր հավատալ, որ հաղթելու ենք, չի եղել պահ, որ մտածի՝ պարտվելու ենք. «Ես իրավունք չունեի զինվորներին չհավատալու: Ամենօրյա հերոսությունների պատմությունները ես զինվորներից եմ վերցրել: Անգամ կային, երբ ես կորցրած ընկերներիս կամ այլ պատճառներից ելնելով՝ լինում էի տխուր, անտրամադիր, ամենածանր թեժ կետերից ես զանգեր էի ստանում, և ինձ ասում էին, որ եթե նույնիսկ վաղը պիտի պատերազմը ավարտվի, ասուլիսներին դրա մասին մի հայտնիր, որովհետև դա կոտրում է  մարտի դաշտ գնացող զինվորի ոգին. վաղը ինչ ուզում ա լինի, դուխ տուր, խնդրում եմ տենց մի խոսա»,- ասաց Արծրուն Հովհաննիսյանը:

Նա նաև ասաց, որ երբ գտնում էր Քարվաճառում և հայտնում էր, որ ճանապարհը անվտանգ էր, իր դեմ որս կար կազմակերպած. «Ես ասեի՝ Հադրութում եմ, հեռախոսս չանջատեի, ու արկը գար ինձ խփե՞ր: Երբ ես հայտարարում էի, որ  Քարվաճառով անցնում եմ և անվտանգ է, ես այդ պահին գիտեի, որ ինձ վրա որս կա կազմակերպված. հետախուզությունը ինձ տվեց տվյալներ, որ անձամբ ինձ ուզում են խփել: 3 հեռախոս եմ փոխել, հեռախոսս թողել եմ այլ մեքենայի մեջ, ես ուրիշ մեքենա եմ նստել, որ ինձ չխոցեն»,- նշեց Արծրուն Հովհաննիսյանը:

 

Աղբյուրը՝ Lurer.com